Յալովա մարզից թուրքական խորհրդարանի պատգամավոր, Ժողովրդա-հանրապետական կուսակցության անդամ Մուհերամ Ինջան հայտարարել է, որ ներկայիս իշխանությունների «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը խնդիրներ է առաջացրել Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ինչի արդյունքում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստիպված է եղել հրաժարվել այդ քաղաքականությունից, տեղեկացնում է APA-ն:
Ինջան նշել է, որ իր կուսակցությունն ամեն ինչ անելու է ադրբեջանական տարածքները ազատելու համար:
«Թուրքիայի քաղաքականությունը Կովկասում պետք է ամբողջությամբ ուղղված լինի ադրբեջանական հողերի ազատագրմանը: Մեջլիսի մեր խմբակցությունում կան արժեքավոր դիվանագետներ, որոնք աշխատում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման թուրքական կողմի քայլերի վրա: Հենց մենք իշխանության գլուխ գանք, մենք կկիսվենք մեր ադրբեջանցի եղբայրների հետ մեր պլաններով ու զուգահեռ կաշխատենք նրանց հետ իրենց գործի համար»,- ասել է Ինջան: