«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով Սարգսյան-Մեդվեդև երեկվա հանդիպմանը, նշեց, որ այդ հանդիպման հիմնական նպատակը գազի սակագնի բարձրացման ժամանակավոր դադարեցումն էր:
Հայրիկյանը կարծիք հայտնեց, որ գազի գինը բարձրանալու է` եթե ոչ այս պահին, ապա հետագայում հաստատ կբարձրանա. «Մինչև 2011 թվականի ավարտը 10 ամիս է մնացել»: