Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան ցավում է, որ Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիկելմեն այդպես էլ չի կարողանում նոր թիմ գտնել իր համար:
«Միշտ էլ տխրահարույց է, երբ այնպիսի կարգի ֆուտբոլիստներ, ինչպիսին, օրինակ, Ռիկելմեն է, այլևս չեն հայտնվում խաղադաշտում: Եթե նա որոշի ավարտել կարիերան, ֆուտբոլը կկորցնի լավագույն խաղացողներից մեկին: Երբ ես խաղում էի նրա հետ կամ կողքից հետևում, թե ինչպես է խաղում, ինձ միշտ դուր էին գալիս նրա՝ գնդակի հետ կատարած շարժումները, հեռահար փոխանցումներն ու խաղային համագործակցությունները»,- ասել է Ինյեստան:









































