Ռուսական «Թերեք»-ը Ռոնալդոյին առաջարկում է վերականգնել ֆուտբոլիստի կարիերան: Բրազիլական մամուլում տարածված լուրերի համաձայն` Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ակումբը աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուին բավականին գայթակղիչ պայմանագիր է առաջարկել, որի համաձայն 35-ամյա Ռոնալդուն 18 ամսվա համար կստանա 6 մլն եվրո աշխատավարձ:
Եթե բրազիլացին ընդունի «Թերեք»-ի առաջարկը, ապա կդառնա ռուսական Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Ռոնալդոն ընդամենը երկու շաբաթ առաջ պաշտոնապես հայտարարեց, որ ավարտում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան: