Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն ամերիկացի Մայք Թայսոնը հայտարարել է, որ ցանկանում է շարունակել կարիերան արվեստի ասպարեզում՝ մյուզիքլներում:
«Ուզում եմ շարունակել կարիերաս մյուզիքլներում: Ցանկանում եմ երգել ու պարել. այլևս չեմ ուզում վատ տղա լինել (միշտ ցանկացել եմ լավը լինել ու եղել եմ, սակայն չգիտեմ՝ ինչ է նշանակում լավ): Սա համարձակ քայլ է ինձ նման տղայի կողմից: Հիմա ցանկանում եմ փոփոխություն կատարել դեպի լավը»,- The Guardian-ի փոխանցմամբ՝ ասել է Թայսոնը: