Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Ինչքա՞ն «սթեյնբերգ» կբերի գետը

Թեև ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը, այցելելով Հայաստան և նույնիսկ գիշերելով մեր երկրում, ժամանակ չգտավ լրատվամիջոցների հետ գոնե կարճատև հարցուպատասխան անելու համար, այդուհանդերձ նա ինչ-որ ուղերձ փոխանցեց Հայաստանին` «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում:

Սթեյնբերգի այդ ընտրությունն ինքնին հետաքրքրական է` նկատի ունենալով այն, որ նա հարցազրույցի համար ընտրել էր, ասենք, ոչ թե Հայաստանի «Հանրային», այսինքն` ըստ էության գոնե դե յուրե հարկատուներինը կամ պետությանը համարվող հեռուստաընկերություն, այլ մասնավոր հեռուստաընկերություն, որի դե ֆակտո սեփականատերը Հայաստանի իշխող կոալիցիայի մասնակից օլիգարխ Գագիկ Ծառուկյանն է, որը վերջին շաբաթներին դարձել էր Հայաստանի ներքաղաքական զարգացումների կարևոր կետերից մեկը:

Թեև չի բացառվում, որ Սթեյնբերգի ընտրությունը պարզապես կատարվել է հրավերներից ելնելով: Գուցե «Հանրայինը» նրան հարցազրույցի հրավեր չի արել, իսկ եղածից էլ նա նախընտրել է «Կենտրոնը», կամ գուցե միայն «Կենտրոնն» էլ եղել է Սթեյնբերգի «քվեաթերթիկում»:

Այդ հետաքրքրական հարցից առավել կարևոր է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի արտահայտած խոսքը` կապված Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նախաձեռնությունը տնօրինելու հետ: Սթեյնբերգը բավական հստակ (ու թերևս կարելի է համարել, որ հաղորդման ընթացքում հենց այդ մասին նա խոսեց առավելագույն հստակությամբ և կոնկրետությամբ) հայտարարեց, որ Ռուսաստանը չի խլել Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում միջնորդության նախաձեռնությունը, այլ պարզապես կազմակերպական ակտիվություն է դրսևորում: Սթեյնբերգը նշել է, որ ԱՄՆ-ը և Եվրոպան նույնքան ակտիվ են միջնորդության հարցում, որքան Ռուսաստանը:

Այդպիսով, որոշակիորեն բացահայտվում է ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջանային այցելության հիմնական նպատակներից մեկը, որն էլ որոշակի լույս է սփռում Սերժ Սարգսյանի սանկտպետերբուրգյան այցի և Մեդվեդևի հետ հանդիպման վրա, որ տեղի է ունեցել երեկ: Սթեյնբերգի բերանով ԱՄՆ-ը փաստացի հասկացնում է, որ ամենևին մտադիր չէ Ռուսաստանին թույլ տալ այստեղ ստատուս քվոյի փոփոխություն կատարել: Իսկ Ռուսաստանն այդ բանն ակնհայտորեն փորձում է անել արդեն բավական երկար ժամանակ` մոտ երկու տարի: Դրանով է պայմանավորված Ռուսաստանի կազմակերպական ակտիվությունը, եռակողմ այն ֆորմատը, որի շրջանակում Ռուսաստանն արդեն երկու տարի փորձում է ինչ-որ համաձայնության հանգեցնել Հայաստանին ու Ադրբեջանին: Թե ինչի համար է դա Ռուսաստանին պետք` թերևս դժվար չէ ենթադրել: Այդ ամենը, թերևս, գալիս է բավական խորքից:

Դեռևս 2008 թվականի օգոստոսին պատերազմի մեջ մտնելով Վրաստանի հետ և վերջնականապես կորցնելով Վրաստանը` ռուսները թերևս հասկացան, որ Կովկասն այլևս իրենց համար կորսված տարածաշրջան է դառնում ռազմավարական իմաստով, և այդ իրավիճակը ինչ-որ կերպ շրջելու և ռազմավարական առումով տարածաշրջանում քիչ թե շատ նշանակալից ներկայություն պահպանելու համար պետք է բեկման հասնել Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Այսինքն` պետք է սիրաշահել Ադրբեջանին, իսկ դա հնարավոր է միայն ստատուս քվոն Ադրբեջանի օգտին թեկուզ մի փոքր փոխելու դեպքում, ինչպես նաև այդպիսով ստանձնել այդ կարևոր հակամարտության` Ղարաբաղի խնդրի կարգավորման «քավորությունը», ինչը տվյալ դեպքում ռուսներին տալու էր ոչ միայն «առաջին», այլ նաև հետագա բոլոր գիշերների տնօրինման իրավունքը:

Ահա թե ինչու ռուսները ձեռնամուխ եղան թե՛ հայ-թուրքական, թե՛ Ղարաբաղի գործընթացների ակտիվ գեներացմանը: Եվ կասկած չկա, որ ռուսներն այդ հարցում շատ բանի կհասնեին, եթե չլիներ Արևմուտքի դիմադրությունը, քանի որ Հայաստանի ներկայիս իշխանությունն իր տեսակով ու որակով, ի զորու չէր լինելու ռուսական ծրագրերին որևէ դիմադրություն ցույց տալ, ինչքան էլ որ դրանք հակասում են Հայաստանի և Ղարաբաղի պետական շահին: Բարեբախտաբար, Արևմուտքը կարողացավ հայ-թուքական գործընթացի նախաձեռնությունը վերցնել Ռուսաստանից և բարեհաջող տանել դեպի սառեցում` իհարկե այդ ընթացքում լուծելով սեփական քաղաքական շահի հետ առնչվող հարցեր, Թուրքիայի հետ փոխհարաբերության տիրույթում:

Այդ իմաստով, հայ-թուրքական հարցում վճռական բեկումները Արևմուտքի համար այդքան էլ շահեկան չեն, քանի որ Թուրքիայի հետ եղած խնդիրները բավական ռազմավարական բնույթ են կրում, և հայկական հարցը Արևմուտքի համար ունի երկարատև գործիքի նշանակություն: Իսկ ռուսների համար շատ կարևոր էր այդ հարցում արագ զարգացումների հասնելը` դրանք շղթայելով Ղարաբաղի հարցի հետ: Սակայն, հետագայում կորցնելով հայ-թուրքական հարցի թելը, ռուսները հասկացան, որ շանսը Ղարաբաղի հարցը ակտիվ առաջ մղելն է: Ահա թե ինչու Ռուսաստանը սիրով համաձայնեց տարանջատել հայ-թուրքական և Ղարաբաղի հարցերը` քաջ գիտակցելով, որ փոխկապակցվածության պարագայում երկուսն էլ մնալու են սառած վիճակում, ինչը ձեռնտու է Արևմուտքին, որը ռազմավարական հեռանկարների առումով թե՛ Հարավային Կովկասի, թե՛ ընդհանրապես Մերձավոր Արևելքի տարածաշրջանում քաղաքական պլանավորման տեսանկյունից բավական առաջ է անցել Ռուսաստանից:

Այդպես, անջատելով Ղարաբաղը հայ-թուրքականից ու թվում է, թե Հայաստանի շահից բխող քայլ կատարելով` ռուսներն իրականում փորձեցին պարզապես մերկացնել Հայաստանի թիկունքն ու Ղարաբաղը «մերկ ձեռքերով» վերցնել: Եթե ռուսների նպատակը չլիներ ստատուս քվոյի փոփոխությունը, ապա հազիվ թե մենք ականատես լինեինք Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմա-տնտեսական սիրախաղին և եռակողմ հանդիպումների միջոցով հարցն առաջ մղելու ակտիվ ջանքերին:

Իսկ այն, որ Ռուսաստանը Հայաստանի հետ ստորագրեց ռազմակայանների լիազորությունների և ժամկետների ընդլայնման մասին հայտնի համաձայնագիրը, ավելի շատ ոչ թե Հայաստանի, այլ հենց իր` Ռուսաստանի թիկունքը ապահովելուն ուղղված քայլ էր, որը պարունակում էր Ադրբեջանի հանդեպ որոշակի շանտաժի տարրեր` թերևս ստիպելով, որ Ադրբեջանը ներկա փուլում առայժմ բավարարվի քչով և գնա Հայաստանի հետ ինչ-որ համաձայնության: Սակայն այստեղ կրկին Հայաստանին օգնության է գալիս Արևմուտքը, որը վերջին ամիսներին ակնհայտորեն ճնշումներ է բանեցնում Ադրբեջանի վերնախավի վրա: Պատահական չէր, որ Վիկիլիքսի հրապարակումներում զգալի տեղ ունեցավ և դեռ թերևս կունենա Ալիևների դինաստիան, ինչպես նաև պատահական չէ, որ արևմտյան փորձագիտական շրջանակները արաբական ալիքով են սպառնում Ադրբեջանին: Միևնույն ժամանակ, Արևմուտքը վերջին օրերին պատերազմի մասին հաճախակիացող խոսակցությունների ֆոնին Վիկիլիքսով հերթական մեսիջը հղեց Ալիևին, այն մասին, որ նույնիսկ սպառազինությունների մրցավազքում առաջ լինելու պարագայում Ադրբեջանը չի կարող հաղթել հայկական կողմերին:

Այդ ընթացքում էր նաև, որ Եվրամիությունը համաձայնեց Հայաստանին 100 միլիոն եվրո տրամադրել: Դրանով Արևմուտքը փորձեց, ըստ էության, ցույց տալ նախ Ռուսաստանին, որ Հայաստանը չի թողնի միայն ռուսական ֆինանսավորման հույսին, ինչպես նաև Ադրբեջանին, որ հարկ եղած դեպքում Հայաստանը ֆինանսավորման և Ադրբեջանի հետ ինչ-որ առումով բալանսավորվելու կարիք չի ունենա:

Սթեյնբերգի տարածաշրջանային այցը, հատկապես այն, որ նա նախ որոշեց այցելել Հայաստան` ինչը նման դեպքերում հազվադեպ երևույթ է, քանի որ սովորաբար Ադրբեջանից են Հայաստան գալիս, թերևս միտված էր իրադարձությունների հենց ադ ընթացքը և մարտի 5-ին Սոչիում նախատեսված եռակողմ հանդիպումից առաջ ստատուս քվոն ֆիքսելուն: Իսկ որ Սոչիի հանդիպումը խոստանում էր որոշակիորեն վճռորոշ լինել, վկայում էր թերևս այն, որ Հայաստանում ներիշխանական հակասությունները կոալիցիոն հուշագրով հարթվեցին հենց Սոչիին ընդառաջ, ընդ որում` չթաքցնելով, որ նոր հուշագրի շարժառիթը արտաքին մարտահրավերներն են, ընդհուպ ռազմական:

Բայց, ըստ երևույթին, ամերիկյան պատվիրակության այցը Հայաստանը հերթական անգամ զերծ պահեց անցանկալի զարգացումներից: Դրանով էլ թերևս պայմանավորված է այն, որ Սերժ Սարգսյանը Սթեյնբերգի հետ հանդիպումից հետո մեկնեց ՌԴ և հանդիպեց Մեդվեդևի հետ: Ինչպես Սերժ Սարգսյանը մի առիթով ասել էր, «Ռուսաստանի նախագահների հետ խոսելը հեշտ չէ»: Ըստ ամենայնի, Սթեյնբերգի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանի համար այդ դժվարությունն ինչ-որ չափով մեղմվեց, և նա կարող է Մեդվեդևին ասել, որ մարտի 5-ին իր վրա հույս չդնեն:

Այստեղ, սակայն, հարցն այն է, որ Հայաստանը փաստացի բացարձակապես անզոր է դարձել սեփական շահը սպասարկելու հարցում և ապավինում է գերտերությունների միջև հակասություններին: Ավելին, առավել էականը այն է, որ նույնիսկ այս ժամանակահատվածը, երբ այդ հակասությունների շնորհիվ հնարավոր է լինում զերծ մնալ արտաքին լուրջ հարվածներից, ազգային անվտանգության տեսանկյունից կարևոր հարցերում, Հայաստանի իշխանությունը բացարձակապես և համառորեն չի ցանկանում ծառայեցնել երկրի ներսում կատարվող ակտիվ բարեփոխումների շնորհիվ պետության ներքին, սուվերեն դիմադրունակության պոտենցիալ ձևավորելու խնդրին: Այդ ժամանակը ծախսվում է հակառակի` շահարկումների, հալածանքների ու հետապնդումների, վերափոխումների հանրային պահանջարկը փոշիացնելու կամ ճնշելու վրա: Մինչդեռ գետը միշտ չէ, որ «սթեյնբերգ» կբերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում