Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունում է ԳԴՀ-ի Սահմանադրական դատարանի որոշումը, որը հավանության է արժանացրել Եվրոպական ֆինանսական կայունության մեխանիզմի վավերացումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Սա լավ օր է Գերմանիայի ու ամբողջ Եվրոպայի համար: Գերմանիան այսօր ուժեղ ազդանշան է հղում Եվրոպային ու դրա սահմաններից դուրս»,- ասել է Մերկելը:
Նրա խոսքով՝ դատական որոշումը առաջին քայլն է եվրոգոտում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժեց մի խումբ քաղաքացիների հայցն ընդդեմ ԵՄ-ի ու Եվրոպական ֆինանսական կայունության մեխանիզմի միջև պակտի: