Եվրոպան մեկ քայլ մոտեցավ բանկային միության ստեղծմանը այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոուզուն ներկայացրեց Եվրոպական Կենտրոնական բանկի վերահսկողության պլանը տարածաշրջանի վարկային կազմակերպությունների նկատմամբ, որն անհրաժեշտ է հարկաբյուջետային ինտեգրման համար:
Տնտեսագետներն ու քաղաքական գործիչները հուսով են, որ այդ գործողությունները թույլ կտան վերջակետ դնել եվրոգոտու ճգնաժամին, հաղորդում է Reuters-ը:
«Ճգնաժամը ցույց տվեց, որ այն ժամանակ, երբ բանկերը դարձել են անդրազգային, դրանց ղեկավարումն ու հսկողությունը իրականացվում է ազգային մակարդակում: Այսօր ներկայացված վերահսկողության մեկ մեխանիզմը կստեղծի ուժեղ կառույց, որի հիմքում կգտնվի ԵԿԲ-ն, որը և կվերահսկի եվրոգոտու բոլոր բանկերը»,- հայտարարել է Բարոուզուն՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում: