Ինչպես հաղորդում է France Presse գործակալությունը, Նոր Զելանդիայում մի քանի օր առաջ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 145-ի: Ավելի քան 200 մարդ համարվում են անհետ կորած:
Փրկարարական աշխատանքները իրականացվում են ամբողջ օրվա ընթացքում, սակայն իշխանությունները հայտնում են, որ ողջ մնացած մարդկանց հայտնաբերման հավանականությունը շատ քիչ է:
Հիշեցնենք, որ երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6.3 մագնիտուդ: Փաստը, որ այն մոտ է եղել երկրի մակերեսին, առավել մեծ ավերածությունների պատճառ է հանդիսացել հատկապես Քրայսթչըրչ քաղաքում:
Իշխանությունները հայտնում են, որ վնասն այս երկրաշարժից կարող է գերազանցել 12 մլրդ դոլարը: