Ամերիկյան Ինդիանա նահանգի 20-ամյա ուսանող Դեկլան Սալիվանը մահացել է Twitter սոցիալական ցանցում իր մահի մասին գրառում թողնելուց հետո: Ամեն ինչ տեղի է ունեցել Նոտր Դամ համալսարանի բակում, երբ ուժեղ քամին շուռ է տվել այն աշտարակը, որի վրայից Դեկլանը նկարահանելիս է եղել ֆուտբոլային թիմի մարզումները: Այս մասին հայտարարել է The Daily Telegraph-ը: Աշտարակ բարձրանալուց առաջ նա գրել է Twitter-ում. «Ուրախ եմ աշխատել 60 մղոն/ժամ արագությամբ քամու պայմաններում… կարծես արդեն բավականին ապրել եմ»:
Այս մահվան կապակցությամբ սկսվել է հետաքննություն: