Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ մարտի 5-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաձեռնողը ռուսական կողմն է եղել, տեղեկացնում է Trend-ը:
Նա նշել է, որ բանակցությունների ֆորմատում փոփոխություններ չեն լինելու, իսկ խաղաղ համաձայնության հանգելու հնարավորություն միշտ կա:
«Հունվարին հանդիպում ենք ունեցել արտգործնախարարների մակարդակով: Այդ հանդիպմանը որոշ հարցեր բաց են մնացել, որոնք նախագահների հանդիպմանը քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Դեռ վաղ է խոսել, թե ինչ համաձայնության մենք կարող ենք հասնել, սակայն նախագահների հանդիպումն արդեն դրական ազդանշան է: Հայաստանի դիրքորոշումից է կախված` կողմերը առաջընթաց կունենա՞ն, թե` ոչ»,- ասել է Մամեդյարովը: