Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Մալաթիա-Սեբաստիա համայնքը Սամվել Ալեքսանյանին լոտոյով է շահել

Ովքեր փորձում են ընտրությունների ժամանակ ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին և ինձ սիրաշահելու համար ծեծ ու ջարդով, ընտրակեղծիքով ձայներ կորզել իշխանության օգտին` մեր կամքից դուրս են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը:


– Պարոն Օհանյան, Երևանը նոր քաղաքապետ ունի: Կարո՞ղ եք համեմատել Կարեն Կարապետյանի և Գագիկ Բեգլարյանի գործունեությունը:


– Իմ գնահատականը կլինի սուբյեկտիվ գնահատական, որովհետև, վերջին հաշվով, գնահատականը տալիս է երևանցին: Գիտեք, որ ընտրությունների ժամանակ «Հանրապետական» կուսակցությունը ուներ կոնկրետ ծրագիր` ի դեմս ընտրված քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի: Հիմնական ծրագրերի դրույթներն էին «Կանաչ Երևան» և «Բարեկարգ Երևան»: Գագիկ Բեգլարյանի քաղաքապետ ընտրվելուց հետո մեր գործունեության հիմնական ուղղությունները եղել են այդ երկու ծրագրերը, ինչի արդյունքներն այսօր անզեն աչքով էլ տեսանելի են, որ իրականում այդ ուղղությամբ շատ աշխատանքներ իրականցվեցին:


Ես մասնավորապես կանդրադառնամ Մալիաթիա-Սեբաստիա վարչական շրջանին: Ասեմ, որ 1.5 տարի ընկած ժամանակահատվածում մեր վարչական շրջանում կարող եմ նաև լուսանկարները ցույց տալ, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բարեկարգվեցին 13 բակ: Տեղադրվեցին խաղային համալիրներ, նստարաններ, և էլի շատ աշխատանքներ կատարեցինք` լուսավորություն բազմաբնակարան շենքերի բակերում, ասֆալտապատման աշխատանքներ: Մեծ կարևորություն տվեցինք նաև կանաչապատման աշխատանքներին: Այդ ուղղությամբ ևս մասնավորապես մեր վարչական շրջանում շատ աշխատանքներ տարանք ընդ որում` ոչ միայն կենտրոնական փողոցներում, այլև նաև բակային տարածքներում: Ձեզ ցուցադրված լուսանկարներում արդեն երևում են, թե կանաչապատման և ծաղկապատման ինչ աշխատանքներ են տարվել: Մասնավորապես «Եռաբլուրի» դիմացի ճանապարհային հատվածը կանաչապատվեց մեր կողմից, եռաբլուր տարվող ճանապարհը ամբողջությամբ, բայց այստեղ արդեն կար բարեգործ, բարերար ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջակցությունը:


Այս աշխատանքները շարունակվում են, որովհետև, նորից եմ ասում, մեր հիմնական ծրագրային դրույթները այդ երկուսը դրվեց քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից և այսօր շարունակվում են նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից: Իսկ Կարեն Կարապետյանի ուշադրության կենտրոնում այսօր համատիրություններն են` բազմաբնակարան բնակելի շենքերը: Ավելին` սա մեր ամենացավոտ խնդիրներից մեկն է: Պետք է ասեմ, որ ինքս աշխատելով 15 տարի արդեն տեղական ինքնակառավարման մարմիններում, այսինքն` ստեղծման առաջին իսկ օրվանից, քաջատեղյակ եմ բոլոր հիմնախնդիրներին, և ցավոք, այդ կառույցը` համատիրությունները, որպես այդպիսին, մեզ մոտ ստեղծվեցին, բայց բավարար հիմքերի վրա չեն, և այսօր կայացած համարել համատիրությունները` ճիշտ չի լինի: Մենք այստեղ ունենք լուրջ և շատ խնդիրներ: Քաղաքապետի կողմից նաև կառուցվածքային առումով վարչական շրջաններին տրվող լիազորություններն են ընդլայնվել: Դուք գիտեք, որ դեռ երկու տարին էլ չի բոլորել Երևան քաղաքի մասին տրված օրենքով լիազորությունների, և միանշանակ ասել, որ այդ օրենքը այսօր կայացած է, իհարկե, ոչ: Մենք այստեղ էլ այսօր ունենք բավականին շատ խնդիրներ: Ամեն ինչ երևում է աշխատանքի ընթացքում, և ահա դեռ երկու տարին չբոլորած` այդ օրենքում մենք նույնպես ունենք օրենքների փոփոխությունների ենթարկման դրույթներ:


– Բնակիչներն էլ դժգոհում են նրանից, որ թեև իրենք համատիրության գումարները վճարում են, բայց բակային բարեկարգումները ընտրություններից ընտրություն են իրականացվում:


– Ասեմ ոչ բոլորն են վճարում: Նաև ասեմ` ինչու չեն վճարում, որովհետև համատիրությունների կողմից կոնկրետ աշխատանքներ շենքի վրա չեն կատարվում: Բայց մենք էլ այսօր գիտենք, որ շատ չնչին գումարներ են այսօր հավաքագրվում համատիրությունների կողմից, և շատ հաճախ փոքր համատիրություններում դա ընդամենը կբավարարի նրանց աշխատավարձին և հարկային իրենց պարտավորություններին: Այսինքն` ֆոնդային և կառավարման գումարներ չեն գոյանում: Եվ սա է հիմնական պատճառը, որ մենք ամեն տարի փորձում ենք օգնել համատիրություններին և՛ շենքերի բարեկարգման աշխատանքներում, և՛ առհասարակ բակային տարածքների բարեկարգման աշխատանքներում, որտեղ որ դրա հնարավորությունը կա: Ես` որպես վարչական շրջանի ղեկավար, ընդունում եմ նաև բնակիչների այն դժգոհությունը, որ իրենք չեն վճարում համատիրության գումարները, որովհետև շենքերի վրա աշխատանքներ չեն կատարվում: Սակայն մենք այսօր փորձում ենք օգնել թույլ համատիրություններին, որ կայանան: Այսօր քաղաքապետը մեծ ուշադրություն դարձնելով համատիրությունների խնդրին` նաև փորձում ենք նոր եկամուտների աղբյուրներ փնտրել, որով կկարողանան համատիրությունները իրնց գործունեությունը էլ ավելի արդյունավետ իրականացնել: Համատիրություների մասին նաև նոր օրենք է մշակվում:


– Պարոն Օհանյան, Հայաստանում սոցիալական խնդիրները շարունակում են ահագնանալ. այս առումով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը ի՞նչ առաջնային խնդիրներ ունի:


– Մեր վարչական շրջանը սոցիալական առումով այդքան էլ լավ պատկեր չունի ի սկզբանե, որովհետև շրջանը ինքը բազմաբնակարան շենքերի առումով 25-35 տարվա պատմություն ունի, և այստեղ կենտրոնացվել են դեռ կոմունիստական շրջանում աշխատող հիմնարկ-ձեռնարկությունների բանվորական մասը: Բայց ի պատիվ մեզ` դեռ անկախացման տարիներից հետո` 90-ական թվականներին, վարչական շրջանում ձևավորվեցին տոնավաճառներ, և երբեմն վարչական շրջանը անվանում ենք առևտրական շրջան: Բավականին շատ մարդիկ իրենց աշխատանքի տեղը գտան տոնավաճառներում, շուկաներում: Եվ ի պատիվ մեզ` այստեղի բնակիչ է համարվում նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ում հետ մենք միասին ուս ուսի տված բավականին շատ աշխատանքներ ենք տանում, և բազմաթիվ աշխատատեղեր են ստեղծվում Սամվել Ալեքսանյանի կողմից: Ավելին` ովքեր ցանկանում են ունենալ աշխատանք, ուղղորդել դեպի այդ աշխատատեղերը, և կարծես թե վատ չի ստացվում: Ինչ վերաբերում է այսօրվա վիճակին` ես կարծում եմ, որ դա ոչ միայն Հայաստանում է, այլ գնաճը տարված է ամբողջ աշխարհում: Ես կարծում եմ, որ մենք պետք է դիմակայենք այս մարտահրավերներին: Փորձում ենք, որ ավելի մեղմացնեք: Բայց նորից եմ կրկնում, որ մեզ մոտ հիմնականում մեծ օգնություն է ցուցաբերում Սամվել Ալեքսանյանը` մարդկանց աշխատատեղեր առաջարկելով:


– Առանց Սամվել Ալեքսանյանի հովանավորության` այս համայնքի գոյությունը ինչպե՞ս եք պատկերացնում: Գաղտնիք չէ, որ նա մանկապարտեզներ է հովանավորում, ինչպես նշեցիք սոցիալական հարցեր է լուծում: Ի՞նչ եք կարծում` կգա՞ մի օր, որ Սամվել Ալեքսանյանի ծառայությունների կարիքը համայնքը էլ չի ունենա:


– Գիտեք, բարեգործությունը լավ բան է, ես միայն ողջունում եմ: Եվ փառք ու պատիվ Սամվել Ալեքսանյանին, որ նա կամավոր այս բարեգործությունները անում է: Տեսեք, վարչական շրջանի 3 նախադպրոցական ուսումնական հաստատություններ հովանավորվում են Սամվել Ալեքսանյանի կողմից: Դա պատահական ծրագիր չէր, մենք դա քննարկել ենք Սամվել Ալեքսանյանի հետ միասին և գործող 24 նախադպրոցական հաստատություններից 3-ը դարձրեցինք բարեգործական հիմունքներով: Ավելին` հիմնականում այն նախադպրոցական ուսումնական հաստատությունները, որոնք ավելի շատ խմբաքանակներ, երեխաներին տեղավորելու տեղեր ունեն: Բացի այդ ծրագիրը, մենք Սամվել Ալեքսանյանի հետ միասին իրականացնում ենք էլի մի շարք ծրագրեր, որոնք որ վարչական շրջանի և քաղաքապետարանի պարտադիր լիազորությունների մեջ չեն: Օրինակ` միջթաղամասային սպորտային մրցաշար ենք անցկացնում ամեն տարի, որը արդեն ավանդույթ է դարձել: Նախ մենք ցանկանում ենք, որ ֆուտբոլը զարգանա, համագործակցում ենք ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Իսկ ամենակարևորը` այստեղ մեր շփումն է ժողովրդի հետ: Մենք փորձում ենք բոլոր հանդիպումներին` և պարոն Ալեքսանյանը, և ես մասնակցենք ու ներկա լինենք, շփվենք մասնակիցների, ժողովրդի հետ: Ֆուտբոլային մրցանակակիրների համար նաև մրցանակներ ենք սահմանել, իսկ այն թաղամասը, որը ստանում է այդ դրամական մրցանակը, օգտագործում են իրենց թաղամասերում այս կամ այն խնդիրները լուծելու համար: Ձևավորված են մշակութային միջոցառումներ, որոնք մենք ևս իրականացնում ենք Սամվել Ալեքսանյանի հետ: Այս տարվանից սկսած նաև այդ ծրագրերը ավանդույթ կդարձնենք: Մենք ցանկանում ենք, որ այստեղ ռազմահայրենասիրական, հայրենասիրական ոգին աշակերտների մոտ զարգանա տարբեր տեսակի ծրագրերով: Արդեն մեկնարկը եղել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում և հայտարարվել, որ վարչական շրջանի բոլոր դպրոցներում այս ծրագիրը իրականացվելու է: Հաջորդը մարտի 1-ին կլինի Դանիել Վարուժանի անվան 89 դպրոցում: Մենք ևս կմասնակցենք պարոն Ալեքսանյանի հետ: Իսկ աշակերտներին և ուսուցիչներին անձամբ կպարգևատրի պարոն Ալեքսանյանը: Բոլոր աշխատանքները այնքան ակնառու են և վարչական շրջանի բնակիչների կողմից տեսանելի, որ ուղղակի բոլորը ողջունում են, և օգտվելով առիթից ողջ մեր վարչական շրջանի բնակիչների անունից կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում պարոն Ալեքսանյանից այս բարեգործությունները վարչական շրջանում իրականացնելու համար:


– Դուք նշեցիք, որ ձեր վարչական շրջանում բնակիչները իրենց սոցիալական խնդիրները հիմնականում լուծում են առևտրի միջոցով: Ավելին` փողոցային առևտրի ամենահիմնական գոտին Մալաթիա-Սեբաստիա համայնքն է համարվում, սակայն վերջերս քաղաքապետարանը կանխարգելիչ միջոցառումներ իրականացրեց, և ամենամեծ հարվածը ձեր համայնքը ստացավ: Չե՞ք կարծում, որ համատարած չքավորության պայմաններում այս վերջնագիրը ժամանակավրեպ էր, և այս քայլերը պետք է արվեին սահուն և էվոլյուցիոն ճանապարհով:


– Ես չեմ հասկանում, թե աղմուկը որտեղից է գալիս, բայց ասեմ, որ սա նորություն չէ: Բացօթյա առևտուր ասվածը կանոնակարգվում է ՀՀ-ում առևտրի և ծառայությունների մասին օրենքով, և բառացիորեն ներկայացված է որ ապրանքներն են թույլատրելի բացօթյա առևտուր կազմակերպելու համար: Եվ եթե կգտնեք մի այնպիսի տեղ, որտեղ օրենքով նախատեսված ապրանքները արգելվում են որևէ մեկի կողմից` ես ուղղակի բացառում եմ, նման բան չի եղել և չի կարող լինել:Ինչումն է խնդիրը: Ես աշխատելով 15 տարի համակարգում, ընդ որում` 12 տարի ես այս նույն վարչական շրջանում աշխատել եմ առևտրի բաժնի պետ, ամեն անգամ, ամեն տարի մենք փորձել ենք բացօթյա առևտուրը կանոնակարգել: Օրինակ էլ բերեմ` 97թ.-ին, երբ արգելեցինք հացի վաճառքը, մեծ աղմուկ բարձրացավ, թե այդ մարդկանց աշխատանքից զրկում ենք: Բայց հավատացեք, որ ոչ մեկին աշխատանքից չենք զրկել: Ես ինքս այդ ժամանակ հացի առևտրով զբաղվողներին ուղղորդեցի շուկա մթերքի, մրգի վաճառքով զբաղվելու: Այսինքն` այդ աշխատանքները միշտ եղել են շարունակական: Մեր վարչական շրջանը համարվել և համարվում է առևտրական: Սակայն շուկաները բավարար են, որպեսզի մարդիկ շուկաներում առևտուրը իրականացնեն: Այսօր մոտ 200 դատարկ տեղ կա մեր թիվ 4 շուկայում, 200-250 տեղ` մեր մեծածախ շուկայում, մոտ 300 ազատ տեղ` տոնավաճառում և նրա փոքրիկ տոնավաճառում` ևս 50 տեղ: Այդքան մենք բացօթյա առևտրով զբաղվող մարդիկ չենք էլ ունեցել: Այլ հարց է, որ փորձում ենք մարդկանց ասել բարեկիրթ եղանակով կատարեք ձեր առևտուրը, և երբ նա չի ցանկանում հարմարվել այդ տարբերակին, իր կամքն է փորձում թելադրել, ինչը իր հերթին այլ հարց է:


– Որոշ շրջանակներ նշում են, որ դուք պատգամավոր դառնալու հավակնություններ ունեք: Ավելին` եթե որոշակի օղակների հովանավորությունը չլինի, արդյո՞ք ցանկությունը միայն բավարար է պատգամավոր դառնալու համար:


– Ե՞ս: Ասեմ, որ ես իմ աշխատանքը շատ եմ սիրում, զրույցի ընթացքում շեշտեցի, որ արդեն 15 տարի աշխատում եմ այս համակարգում, արել եմ այն, ինչ հնարավոր է իմ ուժերի սահմաններում: Մասնակցել եմ բազմաթիվ օրենքների ստեղծման աշխատանքներին, մասնավորապես` առևտրի ծառայությունների մասին օրենքը գրելու ժամանակ: Եվ ես կարծում եմ, որ այս ոլորտում դեռ անելիքներ և ծրագրեր շատ ունեմ: Ավելին` գոնե առայժմ պատգամավոր դառնալու ցանկություն չունեմ:


– ԱԺ ընտրությունները արդեն մոտենում են: Իսկ ընտրությունները վարչական շրջաններում մասնավորպես ձեր համայնքում սահուն չեն անցնում` ծեծ, ջարդ, ընտրակաշառք: Հավանական համարո՞ւմ եք, որ մի օր ընտրությունները կանցնեն ազատ և արդար: Ի՞նչ է այսօր մեզ պակասում ազատ արդար ընտրություն անցկացնելու համար:


– Մեր վարչական շրջանում նման դեպք չի գրանցվել: Մեր վարչական շրջանում միշտ էլ ընտրությունները անցել են սահուն: Չի եղել մեր շփումները բնակիչների հետ ընտրությունից ընտրություն: Ամենօրյա շփումներով ենք մենք գնում ընտրության, մեր ծրագրերը պահելով, մեր նախընտրական խոստումները կատարելով: Ես պետք է այստեղ ասեմ, որ մեր բնակիչների, ընտրողների մեջ մի քիչ պետք է ակտիվությունը արթնացնեք, որպեսզի ընտրողը ինքը հասկանա, որ իր ձայնից շատ բան է կախված երկրի զարգացման համար և գա մասնակցի ընտրություններին: Այ, այստեղ մենք անելիք ունեք: Թե չէ Ընտրական օրենսգիրքը, ես կարծում եմ, որ լիարժեք չէ և այսօր արդեն քննարկման փուլում է գտնվում: Այստեղ ընտրողների դերն ու ակտիվությունը պետք է ավելի արթնացնենք, որ իրենք գան իրենց ձայնը տան և իրենք էլ հասկանան, որ իրենց տված այդ ձայնից մեծ բան է կախված երկիրի զարգացման գործում:


– Բայց մենք` լրագրողներս, անձամբ ենք ականատեսն ու արձանագրողը լինում վերը նշած ընտրախախտումների:


 – Ես միայն կասեմ, որ ովքեր ցանկանում են ինձ կամ Սամվել Ալեքսանյանին այդ ճանապարհով սիրաշահել` դա մեր կամքից դուրս է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում