Thursday, 25 04 2024
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին

Բրայզան անցավ գործի

«ԱՄՆ-ն շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ՝ միջազգային իրավունքի և հելսինկյան սկզբունքների հիման վրա»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը՝ երեկ Բաքվում:

«Մենք կարգավորման գործընթացում որոշակի առաջընթացի հույս ունենք և կարծում ենք, որ առաջընթացը համապատասխանում է երկու երկրների շահերին»,- ասել է նա` շեշտելով, որ շատ կարևոր է պահպանել հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղին, և իրենք ցանկանում են ներդրում ունենալ գործընթացում առաջխաղացում ունենալու հարցում:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի թվացյալ անդորրն, այնուամենայնիվ, ուշագրավ զարգացումների փուլում է: Նախ` կարգավորման գործընթացում զարգացման մեկնարկը Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Բաքու ժամանումն էր: Անմիջապես նրա ժամանումից հետո պարզ դարձավ, որը համակրելի Մեթն ամենևին էլ չի զիջելու համանախագահի գործառույթները: Եվ սա լիովին հասկանալի է` ներկայումս ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից որևէ մեկը Բրայզայից ավելի խորը չի տիրապետում ԼՂ կարգավորման գործընթացին, ավելին` ողջ Հարավային Կովկասին, և այս առումով Բրայզան Վաշինգտոնի համար թիվ մեկ գիտակ պաշտոնյան է, իսկ նրա պահվածքն, իր հերթին, վկայում է, որ նա նոր թափով է լծվել ԼՂ կարգավորման գործընթացին: Օրերս նա վերահաստատեց, որ տարածաշրջանի ամենակարևոր խնդիրը համարում է ԼՂ հակամարտության կարգավորումն ու խաղաղության հաստատումը, և այս խնդրի լուծումը իր առաջնահերթությունների շարքում է: Չմոռանանք, որ ստանձնելով Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնը` նա անմիջապես հայտնեց, որ Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հերթական հանդիպումը կայանալու է մարտի 5-ին` Սոչիում: Բրայզան խոստովանեց. «Իմ պաշտոնում ես կձգտեմ անել ամեն հնարավորը բանակցային գործընթացում ՄԽ համանախագահներին աջակցելու համար: Հիմնական նպատակը երկկողմ փոխզիջումների հիման վրա երկարատև խաղաղության հասնելն է»:

Որ հենց Մ.Բրայզային է հաջողվել Իլհամ Ալիևին համոզել գնալ Սոչիի հանդիպմանը` թերևս չարժե կասկածել, հակառակ դեպքում ոչ թե նորանշանակ դեսպանը, այլ` համանախագահներից որևէ մեկը կազդարարեր այդքան ցանկալի լուրը: Իսկ եթե Բրայզային հաջողվել է Ալիևին համոզել բանակցությունների վերադառնալ, պարզ է, որ պաշտոնական Բաքուն գոնե իր համար առաջնահերթ հարցերի հստակեցում կպահանջի ստանալ Սոչիում, ինչի պատճառով գոնե երկու` Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման կազմակերպումը անհնար է դարձել…

ԼՂ կարգավորման գործընթացում, թերևս, այս բավական նուրբ իրավիճակն է պատճառը, որ Բրայզայի շուրթերով Սոչիի հանդիպման մասին հայտարարությունից հետո Կրեմլը Երևան գործուղեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ-պետքարտուղար Գրիգորի Կարասինին, ով հանդիպեց ոչ միայն Ս.Սարգսյանին և Է.Նալբանդյանին, այլև` խորհրդարանական ուժերին: Կարասինից հետո Երևան շտապեց Իրանի նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանին, ով հանդիպեց, թե՛ Ս.Սարգսյանին, թե՛ Է.Նալբանդյանին: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` այդ հանդիպումներում անդրադարձ է եղել «տարածաշրջանային խնդիրներին»: Դե իսկ իրանցի պաշտոնյայի այցից մի քանի օր անց տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան և Ադրբեջան ժամանեց ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը: Հիշեցնենք, որ նրա այցից մի քանի օր առաջ ԱՄՆ ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլեփերը Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ նշել էր, որ սառեցված ղարաբաղյան հակամարտությունը ևս պայթյունի պոտենցիալ օջախ է. «Երկու կողմերի ապակառուցողական դիրքորոշումը, նաև հրադադարի ռեժիմի խախտումների հաճախակի դարձած դեպքերը մեծացրել են իրավիճակի էսկալացիայի վտանգը»:

Եվ այսպես` Ի.Ալիևի կողմից պատրաստակամության դիմաց ի՞նչ պահանջի կամ ո՞ր հարցերի շուրջ են կողմերը նստելու բանակցությունների սեղանին Սոչիում: Կարելի է ենթադրել, որ այդ հարցերի շարքում` Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցով հանրաքվեի և խաղաղապահների հարցերը վստահաբար կարող են քննարկվել: Այլապես խաղաղապահների կոնտինգենտով ժամանակ առ ժամանակ հետաքրքրություն դրսևորող պաշտոնական Թեհրանի ներկայացուցիչը Երևան չէր շտապի: Որ ստեղծված իրավիճակը այսօր Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում կներկայացնի Մեդվեդևին` նույնպես օրինաչափ է:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում