ՀԴՅ խմբակցության՝ ՀՀ-ում գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը միացել է «Ժառանգությունը»:
«Ցանկացած դեպքում, եթե իմ գործընկերներից մի խումբ տեսնում է, որ խնդիր կա, և այդ խնդիրը կարիք ունի խորհրդարանական աշխատանքի, ապա ես միշտ կողմ եմ ցանկացած խնդիր քննարկելու»,- մեկնաբանեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով ներկա էր երեկվա ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:










































