Tuesday, 23 04 2024
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք

«Ադրբեջանի ընդդիմությանը միտինգների հնարավորություն չեն տալիս»

Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունն, առանց որեւէ բացատրության, հրաժարվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի փուլում մեծ միտինգներ անցկացնելուց: Տեղեկացնելով այդ մասին` «Ազադլըգը» հայտնում է, որ իշխող կուսակցությունը Բաքվի կենտրոնում իր վերջին միտինգն անցկացրել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները հայտնելուց անմիջապես հետո, որի ժամանակ, չնայած բոլոր վարչական ռեսուրսների օգտագործմանը, ակցիային մարդկային մեծ զանգվածներ չեն մասնակցել, և միտինգն էլ շատ դժգույն է անցել: «Երեւում է` հերթական անգամ իշխանական կուսակցությունը չի ցանկանում խայտառակվել»,- գրել է թերթը: Ադրբեջանի ժողճակատ կուսակցության փոխնախագահ Նուրեդդին Մեմմեդլին կարծում է, որ «աբսուրդ կլիներ, եթե իրեն հարգող մարդը արձագանքեր ներկայումս վարկաբեկված իշխող կուսակցության կոչերին»:
«Միջազգային ազդեցիկ Gallup կազմակերպության` ամենաժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված հարցումների համաձայն` Ադրբեջանում բնակչության 60 տոկոսից ավելին օրերով սննդի փող չի կարողանում հայթայթել: Նման երկրում անհնարին է մի տեղ հավաքելով ողորմելի վիճակի մեջ գցած քաղաքացիներին` հաջողության հասնել»,- ասել է նա: Ն.Մեմմեդլիի կարծիքով, իշխող կուսակցությունը հրաժարվել է զանգվածային միջոցառումներից` հասկանալով երկրի այսօրվա վիճակը: «Ընդդիմությանը միտինգների հնարավորություն չեն տալիս, իրենք էլ չունեն դրա հնարավորությունը,- փաստել է նա: Իշխող կուսակցությունը պասիվություն է ցուցաբերում նաեւ հեռուստատեսային քարոզչության հարցում: Չէ՞ որ ժողովրդի ատելությանը եւ բացասական վերաբերմունքին արժանացած կուսակցության թեկնածուների ելույթները կարող են ավելի գրգռել հասարակությանը եւ ավելի վատացնել իշխանության նկատմամբ նրա վերաբերմունքը»,- եզրահանգել է Ժողճակատի փոխնախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում