Պերուում հնէաբանները արել են ամենամեծ հայտնագործությունը ինկերի Մաչու-Պիկչու հին քաղաքը հայտնաբերելուց ի վեր:
Գիտնականների մի խումբ գտել է ժամանակին այդ տեղանքում գոյություն ունեցած տերության ղեկավարի` Ուարիի դամբարանը: Հիմա հայտնաբերված նմուշները ցուցադրվում են Կուսկո քաղաքի թանգարանում:
Դրանք ոսկե և արծաթե թևնոցներ են, ամանեղեն, կերամիկական պարագաներ: Մարդու ոսկորներ կամ հագուստ չի հայտնաբերվել: Պեղումները տևել են ավելի քան 3 ամիս:
Ուարիի մշակույթը սկսել է անկում ապրել մեր թվարկության 800-ական թվականներին: 9-րդ դարի վերջում Ուարիների կայսրությունը բաժանվել է մի քանի մասի, իսկ նրա քաղաքների մեծ մասի բնակիչները լքել են դրանք, հայտնում է Россия-24 հեռուստաընկերությունը: