Այն իրավիճակում, երբ եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) պատրաստ է օգնել խնդրահարույց երկրների տնտեսություններին, այն, ինչ պահանջվում է այդ երկրի իշխանություններից, ուղղակի խնդրելն է: «Վեստի էկոնոմիկա»-ի փոխանցմամբ` այս մասին այսօր հայտարարել է դրամային քաղաքականության եվրակոմիսար Օլլի Ռենը՝ մեկնաբանելով Իսպանիայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Երկրի ղեկավարությունը համառորեն չի ցանկանում ստորագրել համաձայնագիր օգնության տրամադրման մասին՝ մտավախություն ունենալով ազգային տնտեսության համար ծանր հետևանքներից՝ ի դեմս ծախսերի կրճատման նոր պարտականությունների ու հարկերի աճի:
Սակայն, ըստ Ռենի, այդ ընթացակարգը պարտադիր է: «Դա շատ պարզ է. նախ` կառավարությունը պետք է օգնություն խնդրի, որից հետո Եվրախումբը Եվրահանձնաժողովի ու ԵԿԲ-ի, ինչպես նաև ԱՄՀ-ի հետ համատեղ պետք է մշակեն գործողությունների առավել յուրահատուկ չափանիշներ»,- նկատել է եվրակոմիսարը: