«Ֆորմուլա-1»-ի «Իտալիայի գրան-պրի»-ի շրջանակներում տեղի ունեցած ամենաէմոցիոնալ պահերից մեկը Ալոնսոյի ու Ֆետելի անզիջում պայքարն էր մրցության միջին հատվածում: Ալոնսոն շուրջ 300 կմ/ժամ արագությամբ ընթանում էր Ֆետելի ետևից, որին պիլոտը պատասխանեց կոպտորեն:
Մրցաշարից հետո Ալոնսոն տվել է հետևյալ մեկնաբանությունը. «Բավական դանդաղ արագությամբ էի պայքարում Ֆետելի հետ շուրջ տասը շրջան: Նա չէր կարողանում ինձ հակազդել. միայն այնպես էր անում, որ մրցատեղիից դուրս մղվեմ, և այդ ամենը 300 կմ/ժամ արագության պայմաններում: Այս դեպքերում անհրաժեշտ է խիստ պատժել. մենք երկուսս էլ կյանքի ու մահվան եզրին էինք: Այսպիսի պայքարից հետո բնական էր, որ մեքենաս ստանալու էր բազմաթիվ վնասվածքներ՝ այլևս չթողնելով զարգացնել բարձր արագություն»,- ասել է Ալոնսոն: