«Աքիլես» վարորդների իրավունքերի պաշտպանության ՀԿ փոխնախագահ Զոհրեմ Լուսպարոնյանից փորձեցինք տեղեկանալ, թե վարորդներն իրենց հիմնականում ի՞նչ դժգոհություներով են դիմում։ Նա ասաց, որ դժգոհություններ են ստանում նաև վարորդական վկայականները փոխելու առնչությամբ։ Այսինքն՝ վարորդական վկայականները պարտադրում են փոխել, ինչի արդյունքում առողջ և հասուն մարդիկ ստիպված են լինում ևս մեկ անգամ վճարովի բուժզննություն անցնել։ Վարորդական վկայականը փոխելու համար էլ մոտավորպես 100 դոլար գումար է պահանջվում։ «Բայց շատերը արդեն 50-70 տարեկան թոշակառուներ են, և պարտավորված են պոլիկլինիկայում զննություն անցնել, ինչը բնականաբար վճարովի է։ Իսկ մարդիկ այսօր այդ գումարները չունեն։ Մենք պայքարում ենք դրա դեմ, Սերժ Սարգսյանին նամակ ենք ուղղել, սակայն դեռևս վերջնական արդյունքի չենք հասել»,- իր հերթին դժգոհեց Զոհրեմ Լուսպարոնյանը։