«Միլան»-ի հարձակվող Մբայե Նյանգը, ով Մասիմիլիանո Ալեգրիի թիմ է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, իտալական ոստիկանության կողմից ձերբակալվել է` առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու պատճառով: Այս մասին հաղորդում է L’Equipe-ը:
Ոստիկանական արձանագրության մեջ նշված է, որ խաղացողի ավտոմեքենան կանգնեցվել է «Միլան»-ից ոչ հեռու:
Հիշեցնենք, որ ֆրանսիացին 18 տարեկան կդառնա 2012 թվականի դեկտեմբերի 19-ին և միայն դրանից հետո կկարողանա վարորդական իրավունք ստանալ:
«Կան»-ի նախկին ֆուտբոլիստը «Միլան»-ի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է Իտալիայի առաջնության 2-րդ տուրի շրջանակներում` «Բոլոնյա»-ի դեմ:








































