Օրերս Սիսիանում ընդդեմ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների դեմ» օրենքի կազմակերպված քարոզարշավը խոչընդոտվել է Սիսիանի քաղաքապետարանի և ոստիկանների կողմից:
Ասուլիսի ժամանակ պատմելով դեպքի մասին` «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության իրավաբան Միքայել Արամյանը միջադեպը արտառոց որակեց. «Ոստիկանները փորձում էին խոչընդոտել քարոզարշավի անցկացումը` ասելով, որ չի պահպանվել միջոցառում անցկացնելու 5-օրյա ժամկետը: Սակայն օրենքի համաձայն, եթե միջոցառումը մասսայական չի, ապա կարելի է անգամ չիրազեկել դրա մասին»,- ասաց իրավաբանը:
Նշենք, որ օրենքի դրույթների դեմ հասարակական շարժում էր սկսվել մայրաքաղաքում և մարզերում ` Սյունիքում, Շիրակում և Տավուշում: