Thursday, 28 03 2024
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար

Քաղբանտարկյալ Ռոման Մնացականյանը հացադուլ է հայտարարել

2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով անազատության մեջ գտնվող Ռոման Մնացականյանը հացադուլ է հայտարարել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:

Քաղբանտարկյալների ու հալածյալների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Մնացականյանը հայտարարել է անժամկետ հացադուլ:

«Նա պետք է վաղուց համաներված լիներ, բայց նրան ազատ չարձակեցին, թեև նրա պատժի 2/3-րդն արդեն անցել է, և պետք է ազատ արձակեին: Բնականաբար, այդ պատճառով նա վրդովված է և հացադուլ է հայտարարել»,- տեղեկացրեց Հարությունյանը և հավելեց, որ Մնացականյանի ռեժիմը խստացրել են և տեղափոխել «Վանաձոր» քրեակատարողական փակ հիմնարկ:

Հիշեցնենք, որ Ռոման Մնացականյանը ի սկզբանե իր պատիժը կրում էր «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում, բայց շուրջ 6 ամիս առաջ, կարգապահական տույժի ենթարկելով, նրան Վանաձորի փակ կալանավայր են տեղափոխել:

Հացադուլ հայտարարած քաղբանտարկյալն այժմ պահանջում է, որպեսզի նրան նորից տանեն «Էրեբունի» ՔԿՀ:

Վարդան Հարությունյանը տեղեկացրեց, որ Վանաձորի ՔԿՀ-ում Մնացականյանը պահվում է շատ խիստ պայմաններում, և հարազատները նրան տեսնելու հնարավորություն չունեն:

ՔԿՀ-ից նշում են, թե Մնացականյանի ռեժիմի խստացման հիմնական պատճառն այն է, որ նա ժամանակին խախտումներ է թույլ տվել, հեռախոսային խոսակցություններ է ունեցել և դրանց համար տույժեր է ստացել:

«Վստահ կարող եմ ասել, որ դրանք այնպիսի կոպիտ խախտումներ չեն, որի համար մարդու ռեժիմը կարելի է խստացնել, այն էլ՝ քաղբանտարկյալի ռեժիմը, որը ոչ մի հանցանք չի գործել և բանտում չպիտի լիներ»,- շեշտեց իրավապաշտպանը:

Վարդան Հարությունըյանը նշեց, որ այս ամենի մեջ ակնհայտ միտում կա. «Ռոման Մնացականյանի նկատմամբ իշխանությունները կալանավայրի ղեկավարության ձեռքով հաշվեհարդար են իրականացնում, այդ երիտասարդին ցանկացած հնարավոր ճանապարհով ճնշում են, նույնիսկ նրա նկատմամբ համաներումը չկիրառեցին»:

Հարությունյանի գնահատմամբ, Մնացականյանի վրա իշխանությունները ճնշումներ են գործադրում, քանի որ վերջինս չի ենթարկվում, խոստովանություն չի գրում, մնում է հավատարիմ իր հայացքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում