Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

«Արցախ. թագավորությունից մինչև հանրապետություն»

Այսօր «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» (ՔԱՆ) հասարակական կազմակերպության դահլիճում` «Հայկական օրակարգով քաղաքացիական ժողով» նախաձեռնության շրջանակում տեղի ունեցավ «Արցախ. թագավորությունից մինչև Հանրապետություն» վերտառությամբ սեմինար-քննարկում` նվիրված Արցախի պետականության պատմական ակունքներին, ինչպեսև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման միջազգային իրավական հիմքերին:

Բացելով քննարկումը` ՔԱՆ համակարգող Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ Սումգայիթ քաղաքում 1988 թ. փետրվարի 28-ին սկսված և Ադրբեջանում 2 տարի շարունակված ցեղասպանության արդյունքում ևս մեկ անգամ փաստվեց այն անհերքելի ճշմարտությունը, որ այդ երկրի հայ բնակչության` ներառյալ ԼՂԻՄ-ի մեծամասնությունը կազմող հայերի անվտանգությունը որևէ կերպ չեն կարող ապահովված լինել Բաքվի գերիշխանության ներքո:

Քաղաքագիտության մագիստրոս, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի օգնական Ստեփան Հասան-Ջալալյանն իր` «Պետականության ձևավորումն ու զարգացումը Արցախում. թագավորությունից մինչև Հանրապետություն» զեկույցում նշեց, որ դեռևս հին հայկական միասնական թագավորության կազմում Արցախն ունեցել է որոշակի ինքնուրույն պետականություն, որի ձևերը հետագա դարերում փոխվել են` փոփոխված պայմաններին զուգընթաց: Սակայն բոլոր ժամանակներում, ըստ զեկուցողի, այդ հողի վրա կյանքը կազմակերպվել ու կարգավորվել է սեփական ազգային իշխանությունների կողմից: «Մեր ժամանակներում ձևավորված Արցախի Հանրապետությունը երկրամասում պետականության ձևավորման ու զարգացման պատմական երկարատև գործընթացի օբյեկտիվ արդյունք է` պետականություն, որը հիմնվում է դարավոր ավանդույթների ու մշակված իրավագիտակցության վրա` հանդիսանալով արցախահայության կենսունակության և զարգացման գլխավոր երաշխիքը»,- նշեց Հասան-Ջալալյանը: Զեկույցն ուղեկցվում էր վերջինիս հեղինակությամբ նկարահանված «Արցախի առաջին թագավորը. Վաչագան Բարեպաշտ» ֆիլմի կադրերով:

Հաջորդ զեկուցողը «Հարությունյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի իրավաբան, Երևանի պետական համալսարանի ասպիրանտ, Վաշինգտոնի իրավաբանական քոլեջի (Washington College of Law) մագիստրոս (LLM) Լևոն Գևորգյանն էր: «ՄԱԿ-ի միջազգային դատարանի` Կոսովոյի անկախության հռչակագրի օրինականության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության ազդեցությունը ինքնորոշման իրավունքի վրա: Ի՞նչ է առաջարկում դատարանի եզրակացությունը Արցախյան հիմնահարցի կարգավորման տեսանկյունից». այսպես էր վերնագրված նրա զեկույցը, որում արծարծվեցին ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ոլորտում միջազգային վերջին իրավական զարգացումներն ու դրանց հեռանկարները արցախյան հիմնահարցի համատեքստում: Բանախոսը մանրամասն ներկայացրեց «սեցեսիայի` որպես իրավական պաշտպանության միջոցի» նոր զարգացող տեսության առանձնահատկությունները, դրա կապը ինքնորոշման դասական իրավունքի հետ: Հատուկ ուշադրություն դարձվեց ՄԱԿ-ի միջազգային դատարանի` «Կոսովոյի անկախության հռչակագրի համապատասխանությունը միջազգային իրավունքին» խորհրդատվական եզրակացության և դրա իրավական արժեքի վրա: Միաժամանակ ներկայացվեցին պետական նոր կազմավորումների ճանաչմանն առնչվող միջազգային իրավական հարցերը, ճանաչման օրինականությունը և դրա հնարավոր հետևանքները:

Երրորդ բանախոսը` միջազգային իրավունքի մասնագետ Անդրեաս Ղուկասյանն «Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում գործող հիմնական հայեցակարգերի քննադատական վերլուծություն» վերտառությամբ իր զեկույցում գլխավորապես անդրադարձավ ԽՍՀՄ օրենսդրությանն ու անկախ պետության չափորոշիչներին ԼՂՀ-ի հռչակման համապատասխանության թեզերին` ներկայացնելով նաև ԼՂՀ-ի ձևավորման վերաբերյալ Ադրբեջանում գոյություն ունեցող քաղաքական-իրավական հայեցակարգերը, մասնավորապես` Հայաստանի կողմից իբր իրագործված ագրեսիայի և օկուպացիայի պնդումների համատեքստում: Ուշադրություն հրավիրվեց ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ-ի որդեգրած հայեցակարգի, մարդու իրավունքների հարգման, հակամարտության կարգավորման համար ուժի և դրա կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքների անտեսման, ինչպեսև հակամարտության կարգավորման «Մադրիդյան սկզբունքների» քայքայիչ ներուժի վրա: Վերջում Ա.Ղուկասյանն առաջարկեց կարգավորման այլընտրանքային տարբերակի իր տեսլականը:

Հարցուպատասխանից հետո տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում, որի ընթացքում իրենց տեսակետները հայտնեցին «Ուխտ Արարատի» նախաձեռնության ներկայացուցիչ Տիգրան Փաշաբեզյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, արևելագետ Արեգ Բայանդուրը, սոցիոլոգ Սյուզաննա Բարսեղյանը, քաղաքագետ Արման Սահակյանը և այլք:

Վերջում ներկաներին բաժանվեցին «Արցախի առաջին թագավորը. Վաչագան Բարեպաշտ» և «Արցախ-Խաչենի իշխանաց իշխանը. Հասան-Ջալալ-Դոլա» ֆիլմերը պարունակող DVD-տեսասկավառակներ:

Քաղաքացիական ազգային նախաձեռնություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում