Սիրայում մասամբ վերականգնվել է կապը: Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց Հայաստան տեղափոխված սիրիահայ Գոհար Ադիլխանյանը, իրեն հաջողվել է կապ հաստատել Հալեպի Սուլեյման թաղամասում գտնվող իր հարազատների հետ: Նա նշեց, որ ներկա դրությամբ հայկական այդ թաղամասում իրադրությունը խաղաղ է, թեև հեռվից կռվի ձայներ են լսվում:
Ադիլխանյանի խոսքով՝ տեղեկություններ կան, որ հայկական Նոր Գյուղ թաղամասում են մարտեր գնում, սակայն թե որքանով է դա ճիշտ, դժվար է ասել: Սիրիահայերն աշխատում են տնից դուրս չգալ և քիչ են տեղեկացված ընդհանուր իրավիճակից:
Նա հաստատեց լուրերը, որ Հալեպում խմելու ջրի խողովակներն են պայթեցրել, և այժմ իրավիճակը լուրջ է. «Մեկը մեկի վրա են գցում, ժողովուրդը տեղյակ չէ: Մի լուր է գալիս, հետո, հերքվում է: Ամեն ինչ շատ փոփոխական է: Կառավարությունը խոստացել է այսօր նորոգել խողովակները, և ջուր պետք է լինի: Հավատացրել են, որ լավ կլինի, բայց մենք հույս չունենք»:










































