Saturday, 20 04 2024
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Բոյկոտը, մեկուսացումը լուծում չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը:  

– Պարոն Ղազինյան, ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիային հետևեցին միջազգային կառույցների, գերտերությունների պաշտոնական հայտարարությունները: Ինչպե՞ս եք գնահատում այդ արձագանքները:

 – Միջազգային հանրության արձագանքներին միանշանակ գնահատականներ տալը շատ դժվար է, որովհետև այն խարսխված է այն արժեքային համակարգի վրա, որոնց դավանում են այդ տերությունները կամ միջազգային կազմակերպությունները: Մասնավորապես՝ բավականին խիստ էր Եվրոպայի խորհրդի գնահատականը, ավելի հավասարակշռված՝ Եվրոպական միության կողմից տրված գնահատականը, ՄԱԿ-ը նույն ձևով, ըստ երևույթին, պետք է ընդգծել, որ հստակ, օպերատիվ դիրքորոշում արտահայտեց ԱՄՆ-ը:

 – Այս օրերին մի շարք քաղաքական վերլուծաբաններ ակտիվորեն քննարկում են ԵՄ ինտեգրացիոն գործընթացից հրաժարվելու անհրաժեշտության մասին՝ պատճառաբանելով, որ պետք է հրաժարվել այն արժեքային համակարգից, որի հետևորդն է Հունգարիան՝ լինելով ԵՄ անդամ  պետություն: ԵՄ ինտեգրման գործընթացից պետք է հրաժարվե՞լ Հունգարիայի պատճառով:

 – Միանշանակ չարժե տեղի տալ նման խոսակցություններին: Յուրաքանչյուրը հետապնդում է իր նպատակը, ունի իր ցանկություններն  այս ամենի մեջ: Սադրիչ հայտարարություններին, թե պետք է դադարեցնել ԵՄ ինտեգրման գործընթացը, պետք չէ տեղի տալ, դրանք անիմաստ և չմտածված խոսակցություններ են՝ էմոցիոնալ ֆոնի վրա հիմնված:

 – Պնդումներ կան, որ միջազգային կառույցների այն միջոցառումներին, որոնց մասնակցում են ադրբեջանական պատվիրակությունները, պետք է բոյկոտել: Ինչպե՞ս եք վերաբերվում այդպիսի հնարավոր քայլին:

 – Նման կարծիքներն այս պահին լուրջ քննարկման ենթակա չեն, որովհետև դրանք կարող են արտահայտվել խորհրդարանականների կողմից, որոնք չունեն որևէ իմպերատիվ մանդատ: Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը կարելի է լսել ՀՀ նախագահից կամ ՀՀ արտգործնախարարից, թե մյուսները ինչ կարծիքներ կհայտնեն՝ այդքան էլ կարևոր չէ: Նման կարծիքները հաճախ թերի իրազեկվածության արդյունք են: Ասել, որ պետք է չմասնակցել միջոցառումներին, որոնց մասնակցում է Ադրբեջանը, ապակառուցողական մոտեցում է, այն դեպքում, երբ Հայաստանն աչքի է ընկել իր կառուցողական  և առավել ճշգրիտ հաշվարկված քաղաքականությամբ: Իմ խորին համոզմամբ՝ այս պարագայում բոյկոտը, մեկուսացումը լուծում չէ:

 –  Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելուց հետո կրկին օրակարգ եկավ Ստեփանակերտին Մինսկի գործընթացում որպես հակամարտության լիիրավ կողմ ընդգրկելու անհրաժեշտության հարցը: Ի՞նչ եք կարծում՝ ե՞րբ է գալու այդ ժամանակը, ի՞նչ պետք է անի հայկական կողմն այդ հարցն օրակարգ բերելու ուղղությամբ:

 – Վաղուց է ժամանակը, որ ԼՂ-ն բանակցային կողմ դառնա: Բանակցությունների առաջին իսկ րոպեից դա այդպես պետք է լիներ, իսկ ներկայումս մեկումեջ կա հնարավորություն պնդելու, որ առանց ԼՂ ամբողջականության՝ հնարավոր չէ որևէ լուծում գտնել այս հարցում: Հայաստանը պետք է այս հարցը բերի օրակարգ և հնարավորինս շուտ: Իհարկե, մենք կհանդիպենք դիմադրության Ադրբեջանի կողմից, բայց այսօր Ադրբեջանի միջազգային վարկանիշն այնքան է ընկած, որ դիմադրությունը կլինի շատ թույլ: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում