Thursday, 30 03 2023
12:20
Լևոն Արոնյան, Էրիկ Իսրայելյան․․․ Մեդալների հակառակ կողմը
Ինչո՞ւ չհաղթեցինք Կիպրոսին․ Անկեղծ խոսելու ժամանակն է․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
21:20
Հայաստանի հավաքականը չհաղթեց Կիպրոսին
Ալեքսանդր Պետրակովի օրակարգը․ Նոր անուններ Կիպրոսի դեմ խաղում․․․
10:30
Շվեդիա-Ադրբեջան ֆուտբոլային խաղի ժամանակ Արցախն ապաշրջափակելու կոչով պաստառ է հայտնվել
10:19
Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը» գրությամբ պաստառը` Շվեդիա-Ադրբեջան հանդիպմանը
Պարտությունն ինձ վրա ազդել է, ես իմ կյանքում քիչ եմ պարտվել. Պետրակով
15:18
Ես հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից և մեկնում եմ այլ երկիր՝ այնտեղից մենամարտելու, հիշեք իմ անունը․ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան
5 ֆուտբոլիստներ լքել են Հայաստանի հավաքականի ճամբարը
Պետրակովի հրատապ որոշումը․ Ինչ տեղի ունեցավ 28-րդ րոպեին
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
Հայաստան-Թուրքիա`1:2. Պարտություն` ծափահարությունների ներքո
Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Թուրքիայի դեմ խաղում
Ռևանշի խաղը․ Թուրքիային հաղթելու գլխավոր նախապայմանը
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Ընդդեմ 300 միլիոնանոց Թուրքիայի․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Թուրքիայի դեմ խաղը պատմական չէ․ Քաղաքական մետաստազների վտանգը․․․
Խնդիրներ հավաքականի թիկունքում․ Պետրակովը ռիսկի կդիմի՞
Նաիր Տիկնիզյանն առաջինն է․ Նոր շունչ Հայաստանի հավաքականում
18:06
Հայաստանը միանում է համաշխարհային ֆուտբոլի առաջատար երկրներին. գործարկվել է VAR համակարգը
Սադրանք Ուկրաինայից․ Պետրակովի պատասխանը Բուրյակին․․․
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Պետրակովի վերջնական ցուցակը․ Ովքեր չկան հավաքականում
Ալեքսանդր Պետրակովը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Թուրքիայի հետ խաղը չպետք է քաղաքականացվի, բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց պատմությունը գիտեն. մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը մերժել է Ալեքսանդր Պետրակովի՝ իր հետ կապվելու բոլոր փորձերը
12:40
Ադրբեջանի հավաքականը հնարավոր է մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի վերջնական կազմը
12:30
Երևանում կբարձրացվի՞ Ադրբեջանի դրոշը

Կլիչկոն մերժեց Չարին. Սպորտ

Բռնցքամարտի ծանր քաշային կարգի WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն մեկնաբանել է իր և գերմանացի Մանուել Չարի՝ այսօր առավոտյան տեղի ունեցած մենամարտը՝ ընդգծելով, որ բնական է, որ Չարը պատասխան առճակատում է պահանջում:

Հիշեցնենք, որ Վիտալին հաղթանակ տարավ Չարի հանդեպ: Մարտի մրցավարը չորրորդ ռաունդում Չարի՝ խոր բացված վնասվածքի պատճառով դադարեցրեց հետագա պայքարը՝ հաղթանակը շնորհելով ուկրաինացի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյին:

«Շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց պաշտպանել չեմպիոնական գոտիս: Ցավոք, այդ պայքարը չավարտվեց այնպես, ինչպես մենք ցանկանում էինք: Մրցավարը պայքարն ավարտելու որոշում կայացրեց՝ մտածելով Չարի առողջական վիճակի մասին: Կարող եմ ասել, որ Չարը միանշանակ լուրջ մրցակից է, նա մարտիկ է՝ մեծ սրտով: Չարն սկզբում շատ լավ էր պաշտպանվում, սակայն հետո սկսեց սխալներ թույլ տալ՝ ինձ առաջ մղվելու հնարավորություն ընձեռելով: Երբ մրցակիցը պաշտպանվում է՝ հեռու պահելով քեզ իրենից, շատ բարդ է կոտրել այդ պաշտպանությունը: Հանդիսատեսը, իհարկե, ցանկանում էր, որ մենամարտն ավելի շուտ ավարտվի, ավարտվի նոկաուտով, սակայն դա տեղի չունեցավ: Սա սպորտ է, իսկ պրոֆեսիոնալ սպորտում նման բաներ պատահում են: Ես եղել եմ նման իրավիճակում, երբ բժիշկը դադարեցրել է մարտը՝ չթողնելով շարունակել պայքարը: Իրոք, մտնում եմ Չարի դրության մեջ. նա ցանկանում էր շարունակել: Ես նույնպես պատրաստ էի շարունակել մարտը, սակայն կան կանոններ, որոնք մենք պարտավոր ենք պահպանել:

Այդքան էլ ճիշտ չէ, որ այս դեպքն ուղիղ համեմատական է իմ և Լյուիսի մենամարտի հետ: Դժվար է ասել, թե Չարը միավորներով առաջատար էր, սակայն այն դեպքում այդպես էր: Ուզում եմ նաև ի հավելումն նշել, որ ընդհանրապես նշանակություն չունի, թե բժիշկը որ անկյունում է անցկացնում իր հետազոտությունը: Նա կարող էր դա անել թեˊ կարմիր, թեˊ կապույտ անկյունում:

Բոլորն են ուզում մենամարտել Կլիչկոյի հետ: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ մակարդակի ու որակների մարտիկներ են ցանկանում մենամարտել ինձ հետ: Չաˊր, դու հնարավորություն ունեիր, ինձ հետ մենամարտելով, խլել չեմպիոնական գոտին: Ես համոզված եմ, որ դու դեռ երկար ճանապարհ ունես անցնելու. սա առաջին դեպքը չէ, որ դու հնարավորություն կունենաս բարձր տիտղոսներ նվաճելու: Իսկ այսօրվա մենամարտը ավարտվեց. դու պարտվեցիր»,- Чемпионат.com-ի փոխանցմամբ՝ ասել է Կլիչկոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում