2011թ. փետրվարի 28-ին` ժամը 11:00-ին, Կոնգրես հյուրանոցում Հելսինկյան ասոցիացիան կներկայացնի Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ 2010թ. զեկույցը:
Զեկույցը կազմված է 2 հատորից: Առաջին հատորում ներկայացված են Խոսքի ազատությանը և ԶԼՄ-ներին, իրավապաշտպաններին, խաղաղ հավաքներին, ինչպես նաև խոշտանգման և վատ վերաբերմունքի, կրոնի և խղճի ազատությանը վերաբերող բաժինները:
Զեկույցը ներառում է նաև հավելված` Վահան Խալաֆյանի գործի վերաբերյալ:
Զեկույցի 2-րդ հատորը ՀՀ դատարաններում, քրեակատարողական հիմնարկներում և հոգեբուժական հաստատություններում Հելսինկյան ասոցիացիայի կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքների ամփոփումն է:
Ասուլիսին կմասնակցեն Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը և աշխատակիցներ Արսեն Բաբայանը, Նինա Կարապետյանցը, Մարիաննա Գասպարյանը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի