Երեկ տեղի ունեցավ Աշխարհի 2014 թվականի առաջնության B խմբի առաջին տուրի վերջին՝ Դանիա – Չեխիա մրցավեճը: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով: Հիշեցնենք, որ B խմբի մյուս խաղերն ավարտվեցին հետևյալ արդյունքներով՝ Մալթա – Հայաստան՝ 0:1, Բուլղարիա – Իտալիա՝ 2:2: Հաշվի առնելով առաջին տուրի B խմբի հանդիպումների արդյունքները՝ Հայաստանի ազգային ընտրանին առաջին տուրից հետո B խմբի միանձնյա առաջատարն է:
[www.online-soccer.ru] Denmark 0-0 Czech Republic by all-goals