ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը սեպտեմբերի 8-ին Վլադիվոստոկում տեղի ունեցած Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը: Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Համաձայն ՌԴ ԱԳՆ-ի տեղեկությունների՝ տեղի է ունեցել կարծիքների փոխանակում որդեգրման ոլորտում փոխգործակցության, վիզային ռեժիմի թեթևացման հարցերի վերաբերյալ:
Քլինթոնն ու Լավրովը քննարկել են Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, խոսել Իրանի միջուկային ծրագրերից ու Կորեական թերակղզուն առնչվող հարցերից:
Քննարկվել են նաև մերձդնեստրյան ու Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն առնչվող հարցեր: