Իսլամական կոնֆերենցիայի կազմակերպության գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուն հայտարարել է, որ Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից և կատարի ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի բանաձևերը:
Այս մասին նա ասել է ադրբեջանցիների կողմից կազմակերպված Խոջալուի «ցեղասպանությանը» նվիրված միջոցառման ժամանակ, տեղեկացնում է թուրքական Zaman պարբերականը: