Մոսկվայում 4 մարդ է մահացել՝ ընկնելով դիտահորի մեջ, նրանցից երկուսը ՀՀ քաղաքացիներ են:
Ինչպես հաղորդում է Life News-ը, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ի երեկոյան՝ Բուրդենկոյի անվան հիվանդանոցի մոտ:
Դեպքի վայր ժամանած փրկարարներին հաջողվել է ողջ հանել 5 աշխատակիցներից միայն մեկին: Մյուս 4-ին շտապօգնության բժիշկները չեն կարողացել փրկել: Հաղորդվում է, որ նրանք եղել են նախկին խորհրդային հանրապետություններից:
Զոհերի թվում նշվում է երկու ՀՀ քաղաքացի՝ 1980թ. ծնված Ավագյան Գ. Վ.-ն և 1982թ. ծնված Բիչախչյան Մ. Վ.: Մյուս երկուսի ինքնությունը պարզված չէ: