Thursday, 25 04 2024
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն

Տիգրան Սարգսյանը հրաժարվեց Ծառուկյանի դեմ պատերազմից

Նախօրեին «Բարգավաճ Հայաստանի» մամլո խոսնակը բացեիբաց հայտարարել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը մամուլի միջոցով վարկաբեկում է Գագիկ Ծառուկյանին: Սա, ըստ էության, աննախադեպ հայտարարություն է, որովհետև մինչ այս երբեք չէր եղել նման ուղղակի մեղադրանք ԲՀԿ կողմից: Այսինքն՝ սրանով, ըստ էության, «Բարգավաճ Հայաստանը» պատերազմ է հայտարարում Տիգրան Սարգսյանին: Սակայն Տիգրան Սարգսյանը չի ընդունում պատերազմի այդ հայտարարությունը:

Համենայնդեպս, դատելով նրա մամուլի քարտուղարի տարածած հայտարարությունից, որում ասվում է, որ երիտասարդ Ուրիխանյանի հայտարարությունները մեկնաբանելու իմաստ չկա, կարող ենք ասել, որ Տիգրան Սարգսյանը հրաժարվում է Գագիկ Ծառուկյանի նետած ձեռնոցից: Երևի թե կասկած չկա նաև, որ Տիգրան Սարգսյանը այդ ձեռնոցից հրաժարվում է իրավիճակը Սերժ Սարգսյանի հետ ճշտելուց հետո: Չի բացառվում նաև, որ վարչապետ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ դիմակայությունից խուսափում է այն նկատառումով, որ Ծառուկյանի համարձակության աղբյուրը Սերժ Սարգսյանն է: Միգուցե Տիգրան Սարգսյանը հրաժարվում է պայքարից այն նկատառումով, որ Սերժ Սարգսյանն է Գագիկ Ծառուկյանին թևեր տվել և ոգեշնչել վարչապետի դեմ, Ծառուկյանի հետ հերթական քաղաքական գործարքը կնքելով և համաձայնության գալով, ինչպես Գյումրիի պարագայում:

Չի բացառվում, որ Տիգրան Սարգսյանը պարզապես զգացել է, որ Սերժ Սարգսյանի պլանների մեջ դիտարկվում է նաև իրեն զոհելու տարբերակը, և այդ պարագայում գերադասել է ավելորդ հակադրությամբ ու պատերազմով չբարդացնել իրավիճակը և շարունակել նույն ռեժիմով, իսկ Ծառուկյանն ինչ ուզում է և ինչքան ուզում է թող պատերազմ հրահրի:

Համենայնդեպս, ակնհայտ է, որ Հայաստանի ներիշխանական և ներքաղաքական պայքարը կամաց-կամաց արթնանում է նիրհից և սկսում են ծավալվել իրադարձություններ, որոնք խոստանում են բավականին հետաքրքիր հեռանկարներ: Ըստ էության կարելի է ասել, որ այս ամենը նաև վկայում է վարչապետի պաշտոնի համար, այսպես ասած, որսի հերթական սեզոնի բացման մասին: Իսկ այն, որ այդ պաշտոնի հավակնորդների պակաս Հայաստանում երբեք չի զգացվել, երևի թե հանրահայտ ճշմարտություն է, որը խոստանում է բավական թեժ որսաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում