Երեկ կառավարության կողմից հաստատված ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքի նոր նախագծում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հետևյալ դրական փոփոխությունն են նկատել. հանվել է հղիության և ծննդաբերության համար վերին շերտը,այսինքն՝ յուրաքանչյուր կին կարող է հղիության ժամանակ տրամադրվող նպաստով ստանալ նաև ոչ աշխատանքային և տոն օրերին տրամադրվող փոխհատուցումը:
Անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Տաթևիկ Դավթյանը նշեց, որ թեև մինչև օրենքի ընդունումը կատարվել է հասարակական կազմակերպությունների հետ հանդիպում, բայց նրանց տված առաջարկությունները տեղ չեն գտել օրենքում:
«Քննարկումը կլիներ իմաստալից, եթե հաշվի առնվեին այդ առաջարկությունների մի մասը, սակայն նրանք պատճառաբանել են, որ այդ առաջարկությունները չեն համապատասխանում օրենքի տրամաբանությանը»,- նշեց Տաթևիկ Դավթյանը: