Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Մագնիտսկու ցուցակը» մեզ չի հետաքրքրում. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ Վլադիվոստոկում կայացած հանդիպմանը չի քննարկել «Մագնիտսկու ցուցակի» բովանդակությունը, քանի որ Մոսկվային այդ թեման չի հետաքրքրում: Այս մասին հաղորդում է «Վզգլյադ» թերթը:

«Մենք չենք պատրաստվում հետաքրքրվել ինչ-որ ցուցակների բովանդակությամբ, որոնք որևէ կապ չունեն Ռուսաստանի Դաշնության վարած աղմկոտ դատական գործընթացի և հետաքննության իրական խնդիրների հետ»,- ասել է Լավրովը լրագրողներին՝ հավելելով, որ այդ թեման չի քննարկվել:

Լավրովը նշել է, որ ինքը Քլինթոնի ուշադրությունն է հրավիրել ԱՄՆ-ում պահվող Վիկտոր Բուտի և Կոնստանտին Յարոշենկոյի բանտային պայմանների վերաբերյալ Ռուսաստանի հավակնությունների վրա: Նա նշել է, որ իրենք պատրաստվում են փաստաթղթեր ներկայացնել Վաշինգտոնին՝ նրանց արտահանձնմանը հասնելու համար:

Ընդհանուր առմամբ Լավրովը նշել է, որ գոհ է ԱՄՆ-ի իր գործընկերոջ հետ հանդիպումից:

Նրա խոսքերով՝ Մոսկվայում հասկանում են, որ ամերիկյան վարչակազմի անդամները այժմ առաջին հերթին զբաղված են նախընտրական հարցերով, սակայն իրենք նկատել են ամերիկացի գործընկերների տրամադրվածությունը՝ տարբեր ոլորտներում փոխհամագործակցությունն ընդլայնելու կոնկրետ քայլերի շարունակման ուղղությամբ:

«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել առևտրատնտեսական կապերի վրա՝ հաշվի առնելով այն, որ Լոս-Կաբոսում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Պուտինը և Օբաման համաձայնության էին եկել այդ ոլորտում, առաջին հերթին ներդրումների բնագավառում համագործակցությունն ավելացնելու շուրջ»,- ասել է Լավրովը:

Նա նշել է, որ իրենք համաձայնության են եկել ստեղծել մի մեխանիզմ, որը հնարավորություն կտա հետևել գործարար կլիմային երկու երկրներում այն իրավիճակների համար, երբ Ռուսաստանում ԱՄՆ ընկերությունները կամ ԱՄՆ-ում Ռուսաստանի ընկերությունները բախվեն որևէ բյուրոկրատական կամ այլ խոչընդոտների:

«Անկասկած, մենք լռությամբ չենք շրջանցել մեր հարաբերություններում պահպանվող խնդիրները: Մենք հաստատել ենք մեր դիրքորոշումը այն քննարկումներում, որոնք տարվում են Կոնգրեսում, և որոնք նպատակ ունեն Ջեքսոն Վիննիկի չեղյալ համարումը փաթաթել անընդունելի խոչընդոտներով»,- ասել է Լավրովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում