Wednesday, 24 04 2024
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի

Անձամբ Ծառուկյանի ցուցումով

Երեկ քաղաքական կուլիսներում քննարկվող թեման ԲՀԿ-ՀՀԿ փոխհրաձգությունն էր, սակայն ԱԺ երեկվա խորհրդակցություններում անդրադարձ չի եղել կոալիցիոն նախկին գործընկերների սրված հարաբերություններին: ՀՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները կեսօրից հետո ԱԺ մյուս խմբակցությունների հետ Հովիկ Աբրահամյանի մոտ քննարկել են առաջիկա քառօրյայի օրակարգը:

Ավելի ուշ որոշ ՀՀԿ-ականներ փորձում էին մեղմել ԲՀԿ խոսնակի հայտարարությունը` հայտարարելով, թե դա Ծառուկյանի հայտարարությունը չի, ինքը չի ասել: Լուրեր տարածվեցին, թե հայտարարության հեղինակը Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն է: Իրենք ԲՀԿ-ականները տեղյակ չէին կատարվածից: Այն պարզ պատճառով, որ այդ կուսակցության անդամները հիմնականում մամուլից են իմանում` ինչ է կատարվում ԲՀԿ-ում և ինչ հայտարարություններ ու որոշումներ են լինում: Օրինակ` հավաստի տեղեկություններով, ԲՀԿ պատգամավորները, ովքեր քաղխորհրդի անդամ են, մայիսի ընտրություններից հետո մամուլից են իմացել, որ իրենք դուրս են գալիս կոալիցիայից: Գագիկ Ծառուկյանը որոշումը կայացրել էր համարյա միանձնյա` առանց կուսակցության քաղխորհրդի հետ խորհրդակցելու:

Չնայած ՀՀԿ-ամերձ գործարար Բարսեղ Բեգլարյանը հայտարարեց, թե Տիգրան Ուրիխանյանը երիտասարդ է և, «լինելով ԲՀԿ մամլո խոսնակ, պետք է լավ տեղեկացված լիներ, որ Գագիկ Ծառուկյանի և Բարսեղ Բեգլարյանի միջև որևէ հակասություն գոյություն չունի, այլ ինքն է փորձում սխալ մեկնաբանություններով արհեստական խնդիրներ ստեղծել»: Գալուստ Սահակյանը հավելեց, թե Ծառուկյանը տեղյակ չի: Սակայն ԲՀԿ գործունեությանը փոքրիշատե հետևածները գիտեն, որ եթե հայտարարություն լիներ կոնկրետ Բարսեղ Բեգլարյանի և վարչապետի անուններով ու դա լիներ առանց Ծառուկյանի իմացության, ԲՀԿ մամլո խոսնակը արդեն հասցրած կլիներ հրաժարական տալ: Հայտնի է, թե ԲՀԿ-ում որքան խիստ են պատժվում ինքնուրույն հայտարարությունների հեղինակները և ինչու որոշ մարդիկ փոխվեցին ԲՀԿ թիմում: Այնպես որ, հայտարարությունը եղել է անձամբ Ծառուկյանի ցուցումով, առնվազն` համաձայնությամբ: Թե ինչ ընթացք կունենան հաշտեցման գործընթացները, դեռ պարզ չէ:

ԲՀԿ-ում թերևս արդեն իսկ նյարդայնացած էին Գյումրիում Սերժ Սարգսյանի հայտարարությունից, թե ինքն է Սամվել Բալասանյանին առաջարկել առաջադրվել, և թե` ով է ասել, որ ԲՀԿ-ն մերը չի: Ճիշտ է, այս խոսքերը կարող էին ուղղված լինել Ռոբերտ Քոչարյանին, ով ԲՀԿ-ին համարում է իրենը: Նաև ՀԱԿ-ին, որն անհույս փորձում է պոկել ԲՀԿ-ին Քոչարյանից ու Սարգսյանից: Այսօր իրոք դժվար է միանշանակ ասել, թե ովքեր են ԲՀԿ-ում Ծառուկյանինը, ովքեր Քոչարյանի մարդիկ, և ովքեր Սերժ Սարգսյանի կողմից սատարվողները: Միևնույն ժամանակ, ՀՀԿ-ում էլ դժգոհներ կան, հեշտ չէ նաև հասկանալ, որ ուղղությամբ են գնում հանրապետականի թևերը:

ՀՀԿ-ԲՀԿ լարվածության հիմնական պատճառը, բնականաբար, առաջիկա նախագահական ընտրություններն են: Մեզ հասած տեղեկություններով, ԲՀԿ-ում քննարկվում է երեք սցենար. առաջին, որ սատարում են Սերժ Սարգսյանին` դրա դիմաց ինչ-ինչ երաշխիքներ ստանալով, երկրորդ, որ հանդես են գալիս սեփական թեկնածուով, որը կարող են լինել Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը, և երրորդ տարբերակը ԲՀԿ-ի համար ընտրություններում չեզոքություն պահպանելն է: Այսինքն` ո՛չ սատարել Սերժ Սարգսյանին, ո՛չ էլ սեփական թեկնածուով հանդես գալ:

Գագիկ Ծառուկյանը, թերևս, դեմ չի լինի, եթե Սարգսյանը համաձայնի վերանայել որոշ պայմաններ ու ծանրակշիռ մաս տալ կառավարությունից ԲՀԿ-ին, ընդ որում` մասնակցություն վարչապետի ընտրությանը: Վարչապետի մասով ԲՀԿ առաջարկին համաձայն չէ ՀՀԿ-ն, որը համարում է, որ ինքը պիտի որոշի, ով է լինելու վարչապետը: Այս տարբերակի իրագործմանը դեմ է քոչարյանական թևը և անձամբ ինքը` Ռոբերտ Քոչարյանը, եթե իհարկե` ՀՀԿ-ն այդպես էլ չհամաձայնի ԲՀԿ հետ համաձայնեցնել վարչապետի հարցը կամ վարչապետի պաշտոնը տալ ԲՀԿ-ին: Ավելին` մեզ հասած տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանն իր զրույցներում անարդար է համարում մայիսի ընտրությունները: Գտնում է, որ ԲՀԿ-ն ու մյուս կուսակցությունները, անգամ ՀԱԿ-ը տոկոսային հարաբերակցությամբ կարող էին ավելի շատ ձայներ ունենալ, եթե ՀՀԿ-ն մի քանի հարյուր հազարով չուռճացներ ընտրացուցակները ու ձայներ չգրանցեր իր օգտին Հայաստանից բացակայողների ու ընտրությանը չմասնակցողների հաշվին:

Գագիկ Ծառուկյանը դեմ չէ նաև ինքնառաջադրվել, նա համարում է, որ 500 հազար ձայները իր շնորհիվ է եղել: Դեմ չէ առաջադրվել նաև Ռոբերտ Քոչարյանը, ով սակայն ուզում է, որ այդ առաջադրումը որոշակի հասարակական պահանջի հիմք ունենա: Իսկ եթե համաձայնությունները չկայանան, ԲՀԿ-ն կընտրի երրորդ տարբերակը. չի սատարի որևէ թեկնածուի ու հանդես չի գա սեփական թեկնածուով, ինչն էլի իշխանությանը ձեռնտու տարբերակ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում