9 ամսվա դադարից հետո վերջապես ռինգ դուրս կգա հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը: Boxing News 24-ի հաղորդմամբ, դեռևս պարտություն չկրած Մարտիրոսյանի մրցակիցը կլինի մեքսիկացի Բլադիմիր Էրնանդեսը:
Մարտը կկայանա մարտի 19-ին Մոնրեալ քաղաքում: Նույն օրը նույն վայրում կկայանա նաև Լուչան Բուտե-Բրայան Մագի մենամարտը:
Հիշեցնենք, որ Վանես Մարտիրոսյանը ցանկություն էր հայտնել շատ ավելի հայտնի ու տիտղոսակիր բռնցքամարտիկների հետ մարտ անցկացնելու, բայց համաշխարհային դասակարգման բոլոր առաջատարները մերժել էին նրա առաջարկը: