Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացել է ՎՈՒԱՄ արտգործնախարարների խորհդրի նիստը, որի ընթացքում կառույցի նախագահությունը Ուկրաինայից փոխանցվել է Մոլդովային, տեղեկացնում է Trend-ը:
Նիստի ընթացքում ընդունվել է ՎՈՒԱՄ-ի նախագահի զեկույցը 2010 թ-ի ընթացքում անդամ երկրներում ժողովրդավարության ու տնտեսական զարգացման մասին: Քննարկվել են նաև կառույցի երկրների առանձին ու համատեղ համագործակցության առկա վիճակը գործընկեր պետությունների հետ:
ՎՈՒԱՄ արտգործնախարարների հաջորդ նիստը կայանալու է Մոլդովայում: