Վրաստանի մայրաքաղաքում այսօր առավոտից նվազել է երթուղային տաքսիների քանակը, տեղեկացնում է Грузия-Online-ը:
Պատճառը` երթուղայինների զգալի մասի վարորդների գործադուլն է: Վարորդները բողոքում են ոլորտում քաղաքապետարանի կողմից անցկացված տենդերի դեմ, որի արդյունքում տրանսպորտային փոխադրումների իրականացման իրավունք տրվել է 4 ընկերության:
Ակնկալվում է , որ կավելացվի վարորդներից գանձվող օրական գումարը, ինչն էլ իր հերթին կբարձրացնի ուղեվարձերը:
Նշվում է, որ առավոտից շատ ծանրաբեռնված են աշխատում Թբիլիսիի մետրոպոլիտենն ու ավտոբուսները: