Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի 40-րդ օլիմպիադային:
Մեր հավաքականն իր վաստակած միավորների թիվը հասցրել է 17-ի և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը: Նույնքան միավոր ունեն նաև Չինաստանի (առաջին տեղ) և Ռուսաստանի ընտրանին:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ վաղը մեր հավաքականն իր ուժերը չափելու է Հունգարիայի ազգային հավաքականի հետ: Հունգարացիները վաստակել են 15 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով 5-րդն են:
Չինաստանի հավաքականի հակառակորդն Ուկրաինայի ընտրանին է, իսկ ռուսները կխաղան գերմանացիների հետ: