Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են Ստամբուլի 2012 թվականի 40-րդ օլիմպիադային:
10-րդ տուրում մեր հավաքականը պայքարեց Հոլանդիայի ընտրանու հետ և հակառակորդին ջախջախեց 3:1 հաշվով: Այդ հաղթանակից հետո մեր հավաքականն իր վաստակած միավորների թիվը հասցրեց 17-ի և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը: Նույնքան միավոր ունեն նաև Չինաստանի (առաջին տեղ) և Ռուսաստանի ընտրանին: