«Ռոզա Ծառուկյանը սպառնացե՞լ է Աբրահամ Բախչագուլյանին» հրապարակումից հետո «Առաջին լրատվական» է զանգահարել Սննդի անվտանգության պետական տեսչության լրատվական ծառայության պատասխանատու Բաբկեն Պիպոյանը և պարզաբանում ներկայացրել:
«Սպառնալիքներ չեն եղել, հանդիպման ընթացքում քննարկվել է «Հրապարակ» օրաթերթի նախորդ օրվա հրապարակման մեջ տեղ գտած երկակիության հարցը, և տրվել են պարզաբանումներ»,- ասաց Բ. Պիպոյանը:
Հիշեցնենք, որ հրապարակման մեջ նշված էր, թե Ռոզա Ծառուկյանը գնացել է Սննդի անվտանգության տեսչություն և տեսչության պետ Աբրահամ Բախչագուլյանին սպառնացել այն հրապարակումների համար, թե ստուգումների արդյունքում «Մուլտի ագրո» ընկերության արտադրած կաթնամթերքում խախտումներ են հայտնաբերել:











































