Վեց թեկնածու մասնակցելու են Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի երկու թափուր տեղերի համար ապրիլի 5-ին կայանալիք ընտրություններին: Այս մասին հաղորդում է The Glendale News Press-ը:
Ընտրություններին մասնակցելու են նաև երեք հայ թեկնածուներ` Ռաֆֆի Մանուկյանը, Գարեն Մայիլյանը և Շահե Կյուրօղլյանը: Մանուկյանը Գլենդելի նախկին քաղաքապետն է, որը պարտվել է ընտրություններում 2007 թ.: