Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահ է, որ ֆինանսական ֆեյր-փլեյը բացասական ազդեցություն չի ունենա իր թիմի տրանսֆերային քաղաքականության վրա:
«Ռեալը», «Բարսելոնան», «Բավարիան» հարուստ պատմություն ունեն. գավաթներ, երկրպագուների հարգանք և այլն: Դա փողով չես գնի: Բարձրակարգ խաղացողները ցանկանում են նման ակումբներ տեղափոխվել, քանի որ այդ թիմերի թանգարաններում հարյուրավոր տիտղոսներ կան:
«Ռեալ»-ի ենթակառուցվածքը հնարավորություն կտա հարմարվել նոր կանոններին, իսկ այն ակումբները, որոնք հսկայական ծախսեր են անում իրենց սեփականատերերի գումարների հաշվին, բարդությունների առաջ կկանգնեն:
Ֆինանսական ֆեյր-փլեյը օգուտ կբերի ֆուտբոլին»,- Մոուրինյոյին է մեջբերում AS-ը:









































