«Ֆորմուլա-1»-ի «Ռեդ Բուլլ» թիմի պիլոտ Սեբաստիան Ֆետելը մեկնաբանել է՝ ուրբաթ օրը տեղի ունեցած Իտալիայի գրան-պրին, որը տեղի է ունեցել Մոնցայում:
«Կարծում եմ՝ մենք այնքան արագ չէինք ընթանում, որքան սովորաբար: Պետք է աշխատենք՝ ավելի մեծ արագություն զարգացնելու համար: Մրցության ժամանակ ավելի արագ ենք ընթանում, քան ընտրական փուլին: Ուրբաթ օրը մեզ հաջողվեց իրականացնել նախատեսված բոլոր ծրագրերը. վերցրինք անհրաժեշտ տեղեկատվությունը, որն այժմ ուսումնասիրվում է»,- ասել է Ֆետելը: