Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհուրդն այսօր կանցկացնի հատուկ նիստ, որտեղ կքննարկվի իր կազմից Լիբիային հանելու հարցը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Միաժամանակ այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը որոշում է կայացնելու Լիբիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը, քանի որ այդ երկրում չեն դադարում մասայական բռնությունները խաղաղ բնակչության դեմ:
Ըստ այդ պատժամիջոցների` ենթադրվում է, որ կարգելվի բարձրաստիճան պաշտոնայների մուտքը այլ երկրներ, հաշվեհամարները կսառեցվեն, զենքի վաճառքը կարգելափակվի, իսկ Լիբիայի օդային տարածքը փակվելու է օդային փոխադրումների համար: