Այսօր Վրաստանում նշում են խորհրդային օկուպացիայի օրը: 1921 փետրվարի 25-ին վրացական առաջին պետությունը գրավվեց խորհրդային զորքերի կողմից, որոնք երկիր էին մտել աշխատավորների ու գյուղացիների պաշտպանության պատրվակով:
Դրան նախորդել էին մի շարք մարտեր, սակայն վրացական բանակը անհաջողության էր մատնվել:
Այս օրը, խորհրդարանի որոշմամբ, առաջին անգամ նշվում է այս տարի: Այսօր իջեցվում են պետական դրոշները և օկուպացիայի ընթացքում զոհվածների հիշատակի լռության րոպե է հայտարարվում: