Սպիտակ տան խոսնակ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի այց հարավկովկասյան երկրներ ուղղված է եղել տարածաշրջանում լարվածության թուլացմանն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Քրոուլիի խոսքով, ԱՄՆ ներկայիս վարչակազմը ցանկանում է, որ Հարավային Կովկասի երկրները կարգավորեն իրենց տարաձայնությունները` սահմանների բացման և նորմալ հարաբերությունների ձևավորման համար:
Սակայն ԱՄՆ-ում գիտակցում են , որ վերջին մեկ տարում գործընթացը տեղապտույտում է հայտնվել: Այս առնչությամբ, «Սթեյնբերգի` Հայաստան և Ադրբեջան այցերի նպատակը այդ երկրների հետ ավելի սերտ համագործակցելն ու երկարատև հակասությունները վերացնելն է»:
«Սակայն միևնույն ժամանակ Վաշինգտոնը չի կարող ցանկանալ ավելին, քան ներգրավված կողմերը: Մենք շարունակելու ենք լարվածության թուլացման և գործընթացներում առաջընթաց ունենալու ուղիներ փնտրել, սակայն հասկանում ենք, որ այս փուլում իրավիճակը դեռ բարդ է»,- ասել է Քրոուլին: