Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը ՌԴ ներքին գործերի համակարգից հեռացրել է միանգամից 7 գեներալի: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռացված գեներալները ՌԴ տարբեր ռեգիոնների ոստիկանության աշխատակիցներ են` Չելյաբինսկի մարզ, Թաթարստան, Մոսկվա, Ստավրոպոլի երկրամաս, Ուդմուրտիա և այլն:
Մեդվեդևի մամուլի ծառայությունը չի մանրամասնել, թե ինչ պատճառով են այս բարձրաստիճան պաշտոնյաները հեռացվել աշխատանքից:
Հավանաբար, դա կարող է կապված լինել մարտի 1-ից ոստիկանության նոր օրենքի ուժի մեջ մտնելու հետ: Հիշեցնենք նաև, որ այսուհետ Ռուսաստանի միլիցիան այսուհետ կոչվելու է պոլիցիա: