Ուկրաինայում հանդիպել են Վրաստանի փոխվարչապետ Գեորգի Բարամիձեն և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի նախագահ Յան Ֆիշերը,- տեղեկացնում է Грузия-online-ը:
Հանդիպման ընթացքում Ֆիշերը Բարամիձեին տեղեկացրել է բանկի կողմից ողջ աշխարհում անցկացված հատուկ անկախ ուսումնասիրության արդյունքները, ըստ որի՝ Վրաստանը Եվրոպայի ամենահակակոռուպցիոն պետությունն է համարվում: Բացի այդ, չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, վրացական տնտեսությունը կայուն զարգանում է:
Բանկի նախագահը նաև շեշտել է, որ շարունակվելու է աջակցությունը վրացական տնտեսության մասնավոր սեկտորին: