Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Մարտուն Գրիգորյանը ձայներ չի ապահովի Սամվել Բալասանյանի համար

Գյումրիից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը քաղաքապետի առաջիկա ընտրություններում ձայներ չի ապահովի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի համար: Ասում է` իր օգնության կարիքը չի տեսնում: Հայտնի է նաև, որ խորհրդարանական ընտրություններում Մարտուն Գրիգորյանը ձայներ ապահովվեց ԲՀԿ համար, ու Գյումրիում ԲՀԿ-ն ավելի ձայներ ունեցավ, քան ՀՀԿ-ն, սակայն այսօր քաղաքապետ է դառնում Սամվել Բալասանյանը: Ներկայացնում ենք գյումրեցի պատգամավորի հետ մեր զրույցը:

– Գյումրիում քաղաքապետ է դառնում ԲՀԿ ներկայացուցիչը: Սա նշանակո՞ւմ է, որ Ձեր ազդեցությունը Գյումրիում ավելի կընդլայնվի, Դուք ձեզ ավելի լավ կզգաք, նաև Ձեր բիզնեսը կընդլայնվի:

– Գյումրիում ես ինձ միշտ լավ եմ զգացել: Դուք տեսաք մայիսի 6-ին, թե ինչ հնարավորություն ունեմ ես Գյումրիում ու ինչպես են գյումրեցիք ինձ ընդունում: Խնդրիր չունեմ ես Գյումրիում: Ոչ մի քաղաքապետի օրոք էլ խնդիր չեմ ունեցել ու չեմ էլ ունենալու: Հաստատ Գյումրիում ո՛չ ես, ո՛չ իմ թիմակիցները բացարձակ խնդիր չենք ունեցել ու քաղաքապետի հարցն էլ իմ բիզնեսների հետ բացարձակ կապ չունի: Յուրաքանչյուր աշխատանք ես աշխատում եմ կազմակերպել ինքս ինձանով: Ոչ մեկի հետ աշխատում եմ չկապել, չպայմանավորել:

– Իսկ քանի՞ տոկոս ձայն կապահովեք Սամվել Բալասանյանի համար այս ընտրություններում:

– Սամվել Բալասանյանը, իմ կարծիքով, ունի հնարավորություն ինքն իրեն համար ձայներ ապահովելու համապատասխան տոկոսով, քանի որ, մեծ հաշվով, բոլորս տեսնում ենք թեկնածուներին, ինչ ընտրապայքար է լինելու, ինչ ընթացք է: Իմ կարծիքով` խնդիր չի ունենալու: Երբ որ Սամվել Բալասանյանը լուրջ պրոբլեմ ունենար, տեսնեինք, որ չէր կարող հաղթահարել այդ պրոբլեմը, անպայման ես իմ անելիքը կանեի, որ անպայման հաղթեր:

– Սամվել Բալասանյանի հետ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են:

– Նորմալ հարաբերություններ` որպես քաղաքի մարդ, որպես կուսակցական ընկեր, նորմալ մարդկային հարաբերություններ:

– Սերժ Սարգսյանը Գյումրիում հարց բարձրացրեց, թե ով է ասել, որ Սամվել Բալասանյանը մերը չի: Սա չի՞ գալիս փաստելու շրջանառվող տեղեկությունը, որ Սամվել Բալասանյանը ավելի Սերժ Սարգսյանի մարդն է և քիչ կապ ունի ԲՀԿ-ի հետ:

– Էդ հարցն ավելի ճիշտ է տալ Սամվել Բալասանյանին, քանի որ խոսքը հենց իր մասին է: Եթե իմ հետ կապված լիներ, միանշանակ ես կարող էի պատասխան տալ, բայց ես գիտեմ, որ իրեն առաջադրել է ԲՀԿ-ն:

– Սակայն Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքն է Բալասանյանին առաջարկել առաջադրվել:

– Ես ընդամենը ասում եմ էն, ինչ որ ես եմ տեղյակ, որ Բալասանյան Սամվելի թեկնածությունը առաջադրել է ԲՀԿ-ն:

– Գյումրիում այսօր որոշակի լարված իրավիճակ է. մի կողմից` կրակոցներ են հնչում, մյուս կողմից` Վարդան Ղուկասյանի սպանված փեսա Կարեն Եսայանի հարազատները նամակով հայտարարել են, որ իրենց որդին որոշակի կլանի զոհ է: Վարդան Ղուկասյանը նաև որոշ մեղադրանքներ էր հնչեցրել: Կուզենայի Ձեր տեսակետն իմանալ այդ առթիվ:

– Վարդանը մեղադրանքներ է հնչեցրել և ժամանակին, և բոլոր մեղադրանքների պատասխանը տվել եմ, որ էդ ամեն ինչը քաղաքականացնելը ընտրությունների նախաշեմին դա նպատակային, պլանավորված էր իմ վարկանիշի հետ կապված, որ փորձեին ապահովել իրենց համար հաղթանակ: Էդ ամեն ինչը, բնականաբար, չստացվեց: Մենք էդ դեպքերի հետ կապ չունենք: Բնականաբար, մեր քաղաքի ժողովուրդն է էդ խնդրի մեջ, ո՞նց կարող եմ ես հետաքրքրված չլինել, նամանավանդ, որ անհիմն մեղադրանք է հնչեցվել մեզ հետ կապված, և մենք շահագրգռված ենք, որ ավելի շուտ գործը բացահայտվի ու տեսնենք, թե էս ամեն ինչի հետ ով է կապված: Իսկ թե ինչ կլանի մասին է խոսքը, թե ում նկատի ունեն, ես էտ ամեն ինչը չեմ կարող ասել: Անընդունելի է, որ երիտասարդի նկատմամբ նման բան է եղել: Դա ես որակավորել եմ որպես հրեշ մարդու ձեռքի գործ:

– Գյումրիում վերջերս կրակոցներ հնչեցին, Վարդան Ղուկասյանի որդին, որ մասնակից էր եղել, մեկնեց արտերկիր, ասվում է, որ Սամվել Բալասանյանի կողմնակիցներն են մասնակից եղել:

– Ոչ մի բանից տեղյակ չեմ: Ուրախ եմ, որ գոնե էս դեպքերը իմ հետ չկապվեցին, որովհետև էս ընտրություններում ես որպես թեկնածու չկայի: Գյումրիում, Շիրակի մարզում ինչ կատարվում է, միանգամից կապում են իմ հետ:

– Վարդան Ղուկասյանի հետ ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են:

– Ես անձամբ Վարդան Ղուկասյանի հետ թշնամական խնդիրներ չունեմ. ոչ ընկերական, ոչ թշնամական հարաբերություններ չունենք իրար հետ:

– Դուք նորից դարձաք պատգամավոր, եկել եք ԱԺ: Կարելի՞ է իմանալ` օրենսդրական ի՞նչ նախաձեռնություններ եք բերել ԱԺ: Ի վերջո, ինչո՞ւ եք եկել ԱԺ:

– Շատ նախաձեռնություններ կան մեր քաղաքի հետ կապված: Կոնկրետ բան չենք ասում, մենք ավելի շատ գործ ենք անում: Գյումրին շատ խնդիրներ ունի: Ավելի շատ աշխատելու ենք Գյումրու ու Շիրակի մարզի հետ կապված խնդիրները բերել ԱԺ ու ներկայացնել ու փորձել սատար կանգնել:

– Կոնկրետ հիմա կա՞ն օրենսդրական նախաձեռնություններ:

– Կոնկրետ այս պահի դրությամբ չկան: Ես պատրաստ եմ թիկունք կանգնելու քաղաքապետին, մարզպետին յուրաքանչյուր հարցում, որ վերաբերում է Գյումրի քաղաքին: Ես իմ հնարավորություններն օգտագործելու եմ, որ այդ խնդիրներին լուծումներ բերենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում